Tag: հարկային հաշիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվության ճշգրտում

Աննա. Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվությունում ես կարո՞ղ եմ ճշգրտում տալ, և եթե այո, ապա ի՞նչ գրանցեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna. Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում

A. Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Կամո. Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ

Արմեն. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կորել են հարկային հաշիվներ

Համեստ. Բարև բոլորին: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը, որը հարկայինից ստանում է հարկային հաշիվներ, դրանցով գործարքներ է կատարում: Սակայն այն կազմակերպությունը, որը օգտվում է մեր ծառայություններից, ինչ ինչ պատճառներով կորցրել է մեր կողմից ներկայացրած հարկային հաշիվները, սակայն դրանք պահպանվել են բազայում, քանի որ այդ կազմակերպության մասնաճյուղը գլխավոր կազմակերպությանը հաշիվները ուղարկում է ֆաքսով, որպիսի չուշանա փոխանցումը, իսկ օրինակները հետո են տանում: Հիմա 2 հարկային հաշիվներ կորցրել են, սակայն կատարվել է փոխանցումը: Արդյո՞ք հիմք կհանդիսանա բազայում պահպանված ֆաքս արված օրինակը, եթե իրենցից պահանջեմ իրենց ստորագրությամբ և կնիքով կնքված: Եթե ոչ, ինչպե՞ս վարվեմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չի ստացել հարկային հաշիվ

Ն. Հարգելիներս, Սփյուռից ստացել եմ 22.02.2011 և 14.04.2011 վճարման հաշիվ և հավելված, որոնց մեջ նշված է գումար ներառյալ ԱԱՀ: Տնօրենն իր անունով կանխիկ փոխանցել է 17.08.2011: Սփյուռը մեզ չի տվել հարկային հաշիվ: Կարո՞ղ եմ այդ գումարը որպես վարչական ծախս համարել, առանձնացնել 226 հաշիվը և ԱԱՀ հաշվարկում ներկայացնել այս եռամսյակում այդ գնումը, քանի որ վերոնշյալ վճարման հաշիվներն ու հավելվածը ինձ մոտ հայտնվել են հենց վերջերս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք

Դավիթ Աատրյան. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva. Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը

Արթուր. Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է, շտապ: Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը: Ինչպե՞ս պետք է կատարվի, ի՞նչ հաշիվ դուրս գրեմ: Աշխատում ենք ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրս գրման և մատակարարման ամսաթվեր

zara. Կարո՞ղ եմ արդյոք ապրանքների մատակարարման դեպքում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվը գրել 17.08.11թ, իսկ մատակարարման ամսաթիվը լինի 21.08.11թ: Կա՞ արդյոք կարգ, որոշում կամ պարզաբանում, որով կարող է պարզաբանվել հարցը: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշում

Կամո. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին: 18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար: Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի նշել ստացված հաշվի տվյալները

ԱՆՆԱ Ա. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ԱԱՀ-ի մայիս ամսի տեղեկություններում չի նշել մատակարարից ստացված 1 հաշիվ ֆակտուրայի տվյալները, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկի ձեռքբերումների մասում էլ չի նշել այդ գումարը: Վճարում դեռևս չի կատարել: Ի՞նչ պետք է անել: Տա՞լ ճշտված հաշվետվություն, թե՞ հուլիսի տեղեկությունների և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ընդգրկել նշված հաշիվ ֆակտուրան: Ո՞րն է ճիշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի անվավեր ճանաչում

Լուսինե. Հ/Ա գրվելուց հետո գնորդը հրաժարվել է, որից հետո ինտերնետի խափանման պատճառով հնարավոր չի եղել Հ/Ա անվավեր ճանաչել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում: