Tag: հարկեր և տուրքեր

Շինարարական ընկերություն

Հովհաննես․

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն

Իրինա․

Սնանկության գործով հանդիսանում եմ պարտապան, պարտատիրոջ գույքի արժեքը աճուրդներով անցնելուց հետո նվազել է 2 անգամ, և ստիպված եմ եղել դիմել դատարան՝ օգտվելու օրենքի՝ գույքը պարտքի դիմաց հանձնելու իմ իրավունքից։ Սնանկության կառավարիչը պնդում է, որ իրավաբանական անձի գույքը սնանկության վարույթում օտարելու դեպքում առաջանում է հարկ 20 տոկոսի չափով։ Արդյո՞ք դա այդպես է, և եթե այո, ինչպե՞ս է մեկնաբանում օրենքը այն մասը, որ օտարվող գույքը չի փակում պարտապանի ամբողջ պահանջը, ինչպես նաև նշեմ, որ գույքը գյուղատնտեսական ապրանքների մշակման հաստոցներ են։

Արդյո՞ք այդ գույքը հանդիսանում է հարկման առարկա։

Հաստոցի առք և վաճառք ՀՀ տարածքից դուրս

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ պարտավորություն ներմուծված սարքավորման վաճառքի ժամանակ

Ալլա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ներմուծել է սարքավորում, որի համար ԱԱՀ չի վճարել։ Եթե այդ սարքավորումը վաճառենք, ԱԱՀ պե՞տք է վճարենք։

Ավտոմեքենայի ձեռքբերում

Սասուն․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

Արամ․

Բարև Ձեզ, ես 2020 թ.-ին բաժնեմասով գնել եմ սեփական տուն, 2022թ.-ին մյուս համասեփականատերը ինձ նվիրատվություն է կատարել իր բաժնեմասը։ 2022 թ.-ի աշնանը նոր վկայականով միակ սեփականատերը ես եմ դարձել։ 2023թ.-ի դեկտեմբերի 19-ին վաճառել եմ այդ տունը 5,8 մլն դրամով։ 2024 թ.-ի հուլիսի 28-ին նոտարի միջոցով տան առուվաճառքի կանխավճար եմ տվել` բեհ եմ տվել, առքուվաճառքը իրականացնելու եմ սեպտեմբերի 2-ին։ Հարց․ 2-րդ տունը եթե 2024 թ.-ի աշնանը վաճառեմ մոտավոր 11-12 մլն դրամով, պե՞տք է արդյոք եկամտային հարկ վճարել։ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) ենթակետով չի դիտարկում որպես նվազեցվող եկամուտ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսաֆաբրիկատների արտադրություն

Արամ․

Բարև Ձեզ։ Անունս Արամ է։ Ցանկանում եմ կիսաֆաբրիկատների արտադրությամբ և վաճառքով զբաղվել Վանաձորում։ Արդյո՞ք այս ոլորտում գործունեություն կարող եմ ծավալել որպես միկրոձեռնարկատեր, թե՞ շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Կանխավ շնորհակալ եմ ։

Թռչնամսի վերավաճառք

Աննա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է թռչնամիս գնել թռչնաֆաբրիկայից և դրանից ստանալ արտադրանք և մասնատել, փաթեթավորել ու վաճառել: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել, և ի՞նչ է անհրաժեշտ, առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտիֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Գրքերի վաճառք հեղինակի կողմից

Ավետիս․

Բարև Ձեզ։ Ես գրքի հեղինակ եմ և գիրք եմ տպագրել հրատարակչության միջոցով։ Մտադիր եմ գրքերս (որպես ֆիզ․ անձ) վաճառել գրախանութների միջոցով։ Ինչպիսի՞ հարկեր/տուրքեր պետք է վճարեմ։

Չրերի արտադրություն

Եվա․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ չրերի արտադրության համար ի՞նչ պայմաններ է պետք ապահովել, և ո՞ր մարմիններին է պետք դիմել։ Եվ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Եկամտային հարկ գյուղացուց ձեռքբերում ունենալու ժամանակ

Իրինա․

Եթե հիմնադրամը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով գյուղացուց գնել է մթերատու կենդանի, գյուղատնտեսական արտադրանք, արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ։ Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում։

Գործարքը գերազանցում է ԱԱՀ շեմը

Ելենա․

Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով։ Իրեն պատկանող անշարժ գույքը ուզում է վաճառել այլ կազմակերպությանը, որը աշխատում է ԱԱՀ-ով։ Այսպիսի հարց։ Մեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ։ Մեր կազմակերպության համար ԱԱՀ-ն կառաջանա 115 մլն․-ը գերազանցող գումարից։ Եթե դուրս գրեմ հարկային հաշիվ շենքի վաճառքի գնով (200 մլն․), ապա կառաջանա ԱԱՀ այդ գումարի 20%, որը ավել է օրենքով սահմանված ԱԱՀ-ից ((200 մլն-115 մլն․) գումարից)։ Խնդրում եմ Ձեր խորհուրդը այս հարցի լուծման համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է իր ավտոմեքենան ֆիզ. անձին, ապա պե՞տք է հաշիվ-վավերագիր դուրս գրել ու շրջ. հարկի հաշվարկում նոր գործունեություն ավելացնե՞լ, և ինչ-որ հարկային պարտավորություններ առաջանալու՞ են։

Բնակելի տան վաճառք

Արթուր․

Բարև ձեզ։ Նոր կառուցված բնակելի տունը 100 հազար դոլարով վաճառելու դեպքում որքա՞ն հարկ պետք է վճարվի։

Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, 2025թ-ից շրջանառության հարկի գումարից աշախատավարձի գծով ծախսերը նվազեցվելու՞ են, եթե կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների մատուցում` որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Հանրային սննդի ծախսերի նվազեցումներ

Տիգրան․

Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի կազմակերպությունը այս տարի գերազանցել է 115 մլն շեմը և ներկայացրել է “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ” ձևը, կարո՞ղ է շարունակել նվազեցնել հանրային սննդի հետ կապված 3% ծախսերը, թե՞ ոչ։

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում

Աիդա․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իրականացրել է ներմուծում ՌԴ-ից՝ ավտոպահեստամասեր, հաջորդ տարի անցել է ԱԱՀ-ի և ունեցել է ապրանքային մնացորդ, որը վաճառել է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք իրավունք ունի շրջհարկով աշխատելու ժամանակ ներմուծված ապրանքների ԱԱՀ-ն հաշվանցելու։

ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Արթուր․

Հարգելի խումբ, ԱՁ-ն զբաղվում է սառը սուրճ թեյի արտադրությամբ, ստանում է հաշվով պլաստիկե բաժակներ, որը բնականաբար օգտագործում է իր արտադրության մեջ, հիմա հարցը՝ արդյո՞ք տվյալ ԱՁ ն պետք է վճարի բնապահպանական հարկ։

Անձնական օգտագործման նպատակով ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Հայկ․

Հաշվապահներ ջան, եթե Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով 30 կգ քաշով և 200 եվրոյից բարձր արժեքով ապրանք գա Հայաստան, այս դեպքում հարկայինի և մաքսայինի հետ ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն։