
Ակցիզային հարկի պարտավորություն
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Հարկերի կրկնակի վճարում
Արտեմ․
Բարև, հարգելիներ: Եթե ՍՊԸ-ն կրկնակի է մուծել ներմուծման հարկերը՝ մի անգամ բանկային հաշվից, այնուհետև մաքսատան բանկոմատից, ինչպե՞ս կարող եմ ձևակերպումները տալ:

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Նանա․
Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:
ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։

11 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

1. Շքեղության հարկ
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց "շքեղության հարկը", որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:
2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում
Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:
3. Չբացահայտված սպանության հարկ
Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:

Ներմուծում և վաճառք
Մարիաննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին - ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Հեռավար աշխատանք
Մանե.
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։

Հարկման դաշտի ընտրության դիմում
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն բացվել է 01.03.2023թ.-ին, ե՞րբ պետք է տամ հայտարարությունը։

Տուրիստական գործակալություն
Էլինա․
Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։

Ներմուծում երրորդ երկրից
Նորա.
Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Հարկատեսակի դիմում
Էլինա․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Շրջանառության հարկի վերաբերյալ
Կարեն․
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:
Հարց․ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում այս միտքը։ Եթե կարելի է՝ օրինակ կբերե՞ք։

Ատամնատեխնիկը որպես միկրոձեռնարկատիրություն
Լուսինե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Ապրանքների առաքում
Նելլի.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առաքմամբ (օրինակ՝ դեղատնից վերցնում է ապրանքը, առաքում է հաճախորդին) ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
Կանխավ շնորհակալ եմ

Գյուղատնտեսական կոոպերատիվ
Արմինե․
Բարև Ձեզ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները հարկային ո՞ր դաշտով պետք է աշխատեն։

Ապրանքներ Չինաստանից
Բաբկեն․
Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Օդային ուղևորափոխադրումներ
Մանե․
Բարի օր, որևէ մեկը կարո՞ղ է տեղեկատվություն տրամադրել օդային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների պարտադիր վճարների, հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ կամ հղումներ փոխանցել։

Դիզայներական ծառայությունների մատուցում
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Ոչ նյութական ակտիվի մաշվածք
Ռուբեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Ինքնազբաղված անձ
Կարինե․
Բարև ձեզ, ես մատուցելու եմ թարգմանչական ծառայություններ: Կարո՞ղ եմ գրանցվել որպես ինքնազբաղված անձ և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրել կազմակերպությանը։ Եթե այո, ապա ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ստացված գումարից։ Նախապես շնորհակալություն:

Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից
Լաուրա․
Բարի օր եմ մաղթում։ Եթե ֆիրման ֆիզ․ անձից գնում է գույք, ի՞նչ փաստաթղթով է դա իրականացվելու, և ֆիզ․ անձի համար քանի՞ տոկոս ի՞նչ հարկի պահում պետք է կատարվի։ Նախապես շնորհակալ եմ օգնելու համար։
Վերջին մեկնաբանություններ