
Մսի խանութի գործունեություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։

Հագուստի վարձույթի գործունեություն
Նիկա․
Բարև Ձեզ։ Հագուստի վարձույթով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է գործել մինրոձեռնարկատիրության համակարգում։ Եթե այո, ապա այդ մասով որևէ պարզաբանում կտրամադրե՞ք, բացի ՀՀ հարկային օրենսգրքից։

Դարբնի գործունեություն
Արմենուհի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ դարբնի գործունեությունը ի՞նչ հարկատեսակով է գործելու, միկրոձեռնարկատիրությու՞ն, թե՞ շրջանառության հարկ: Ինչպես նաև 2025թ-ի մասով փոփոխությունները որտեղի՞ց գտնեմ:

Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։

Քաղցրավենիքի արտադրություն
Լուսինե․
Բարև ձեզ, սննդի արտադրությունը, որը պատրաստելու է քաղցրավենիք և հանձնի խանութներին, կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։

Շահաբաժին շրջանառության հարկով աշխատելու դեպքում
Ալիսա․
Եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, շահաբաժին ճանաչու՞մ է, թե՞ ոչ։

Ո՞ր գումարը կհամարվի շրջանառության հարկով հարկման բազա
Լիանա․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ցանկանում է կնքել հանձնարարության պայմանագիր որպես հանձնարարող, որտեղ հանձնակատարը պարտավորվում է հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել ավիատոմսերի վաճառք։ Կասե՞ք՝ այս դեպքում ո՞րն է համարվելու Հանձնարարողի հարկման բազան ՝ ամբո՞ղջ ստացված գումարը, թե՞ միջնորդավճարը։

Աուդիոձայնագրությունների ծառայություն
Բարև Ձեզ։ Սիրելի մասնագետներ, կխնդրեի օգնել ճիշտ ընտրել աուդիոձայնագրություններ մատուցող ԱՁ-ի դասակարգիչը, ես ուզում եմ գրել R90030, և արդյո՞ք այս ոլորտը կարող է միկրոյի դաշտում աշխատել։

Կահույքի արտադրություն
Արմինե․
Հարգելիներս, կահույքի արտադրությունը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն համարվել։ Արտադրում, աշխատում ենք պատվերով։

Արագ սննդի գործունեության կազմակերպում
Անդրանիկ․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ տարածք վերցնել և զբաղվել արագ սննդի վաճառքով։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, և հնարավո՞ր է աշխատել որպես ԱՁ։ Շնորհակալ կլինեմ օգնության համար։

Մսի ձեռքբերում ֆիզ․ անձից
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․
1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։
2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։
Շնորհակալություն։

ՀՎՀՀ և VAT ID
Հարություն․
Բարև Ձեզ, ես ունեմ գրանցած ԱՁ, աշխատում եմ շրջանառության հարկով, գործունեության բնույթը առևտուր է, ապրանքները ցանկանում եմ գնել արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից, որտեղ ցանկանում են նաև, որ լրացնեմ VAT ID, դա ՀՎՀՀ-ն է՞, և արդյո՞ք ճիշտ է դա լրացնելը՝ հաշվի առնելով, որ աշխատում եմ շրջհարկով, այլ ոչ է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալություն։

Արծաթյա զարդերի արտադրություն
Լիլիթ․
- Արծաթյա զարդերի արտադրությունը միկրոձեռնարկատիրության համակարգում կարո՞ղ է աշխատել, եթե տոնավաճառում է։
- Արդյո՞ք հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունենալու 20% եկամտային հարկի վճարելը վերաբերվում է նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գտնվողին։

Ֆրիլանս գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Սյուզաննա․
Բարև Ձեզ։ Անչափ շնրոհակալ կլինեմ, եթե պատասխանեք։ 2025թ-ին ֆրիլանս հարթակներից ամիսը մինչև 80 000 դրամ աշխատող ֆիզ․ անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Ատրակցիոնի ներմուծում ՌԴ-ից
Հռիփսիմե․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մանկական սրճարան է, որտեղ առկա են խաղային ատրակցիոններ, աշխատում է շրջհարկով և ցանկանում է Ռուսաստանից օգտագործված խաղային ատրակցիոն (մեծերի բոուլինգ) ներմուծել։ Կասե՞ք գործընթացը մաքսազերծման, և արդյո՞ք այդ ծախսը կարող ենք նվազեցնել։ Կանխավ շնորհակալություն։

Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով
Գոռ․
Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia - ով, Expedia - ան շվեցարական կազմակերպություն է, Expediа - ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Արտերկրում աշխատանքի տեղավորման ծառայություններ
Աննա․
Ողջույն բոլորին։ Աշխատում եմ ԱՁ-ով, զբաղվում եմ Work and Travel ծրագրի կազմակերպմամբ։ Ծրագրի մասնակիցները վճարում են ինձ, իսկ ես կազմակերպում եմ թղթաբանական բոլոր աշխատանքները արտերկրում աշխատանքի տեղավորման և վիզայի ստացման համար: Որտե՞ղ կարող եմ տեղեկանալ՝ արդյո՞ք շարունակելու եմ աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ նոր օրենքով փոխվում է։
Հ.Գ տարեկան ֆինանսական շահույթն անգամ մոտ չի լինում միկրոյի շեմին: Նշեմ, որ դասակարգիչը նշված է N81.10.1, որը նույնպես սխալ է, ըստ դասակարգիչների ըստ իս ավելի համապատասխան է N78.1 -ը կամ S96.09- ը, խնդրում եմ ասեք նաև՝ ինչպե՞ս փոխել դա։
Կանխավ շնորհակալություն։

Առցանց դասընթացների կազմակերպում
Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե ես օնլայն հարթակով լեզվի ուսուցում եմ իրականացնում, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիներին, և վճարվում եմ այդ հարթակի միջոցով (որտեղից վճարս փոխանցում եմ իմ՝ հայկական բանկի քարտին)։ Այս դեպքում կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։

Նկարչական խմբակի գործունեություն
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նկարչուհին ուզում է բացել նկարչական խմբակ։ Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Հանրային սննդի գործունեություն Երևան քաղաքից դուրս
Թեհմինե․
Հարգելի գործընկերներ, Երևանից դուրս սննդի կետը (խորովածանոց և սննդի կետ) կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։ Պատասխանների համար շնորհակալ եմ անչափ։
Վերջին մեկնաբանություններ