Tag: ՀԴՄ կտրոն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների արտացոլում ՀԴՄ կտրոնի վրա

Sofa. Բարև Ձեզ, ներեցեք մի հարց․ հունիսի 1-ից պարտադի՞ր է լինելու բոլոր հանրային սննդի ԱՁ-ներին, որ չեկը խփեն ապրանքային ցանկով՝ ապրանքները նշված, շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վերադարձ

Միլենա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ․ գեղեցկության սրահը աշխատում է միկրոյով։ Պատահմամբ 1 000 000 դրամ արժողությամբ ՀԴՄ կտրոն են տպել։ Հարկայինից ասեցին՝ հետվերադարձ կատարեք, եթե կտրոնը կա։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է հետվերադարձ անեմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է ՀԴՄ կտրոններին. եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ, կարելի՞ է արդյոք այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ է: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում Իտալիա

Նելլ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ դադարեցումից հետո

Սյուզաննա․ Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Արա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը որպես ծախսի հիմնավորում

Թամարա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` ռեստորանի համար հդմ կտրոններով ձեռք բերված ապրանքների գումարը կարո՞ղ եմ ծախս ճանաչել և նվազեցնել շրջհարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ 3-րդ տուգանք

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Առհաշիվ գումար

Անահիտ. Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությանը առհաշիվ անձը ամսվա վերջում ներկայացնում է առհաշիվ հաշվետվություն, որի գումարը չի գերազանցում 3 միլիոնը, մեկ դրամարկղի ելքի օրդերով վճարվում է առհաշվի գումարը (ելքի օրդերով միանվագ գումարը գերազանցում է 300 000֊ը, բայց ոչ մի ՀԴՄ֊ի գումար չի գերազանցում 300 000֊ը)։ Այստեղ որևէ սխալ կա՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սերնդի ՀԴՄ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ավտոլվացման կետում նոր սերնդի ՀԴՄ է կիրառվում, որտեղ օրվա վերջում փակող կտրոն է տպվում, ի՞նչ խնդիրներ կառաջանան օրենքի տեսանկյունից, եթե կտրոնների մի մասը կորել են, կամ եթե գանձապահը չի փակել օրվա վերջում հասույթը: Արդյո՞ք բավարար չէ այն հանգամանքը, որ ֆիսկալ հասույթը արտացոլվում է ինտերնետ կապի միջոցով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետվության վերաբերյալ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՎՀՀ-ի առկայութուն ՀԴՄ կտրոնի վրա

Էլինա. Հաշվապահներ ջան, հարցս ՀՕ 386 հոդվածին է վերաբերվում. 2) Կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հարց՝ կազմակերպությունը գնում է խանութից կատարել առձեռն, վճարել քարտով, ստացել ՀԴՄ կտրոն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նշել ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ ծախս ճանաչելու համար։ Թեժ գծում միանշանակ ասացին, որ պետք է նշվի, բայց ես համաձայն չեմ։ Ուզում եմ լսել ձեր կարծիքները: Կանխավ շնորհակալ եմ: