Tag: հերթափոխ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Tigran. Բարև Ձեզ: Ես 24 ժամով հերթափոխ մասնագետ եմ: Յուրաքանչյուր հերթափահության համար ստանում եմ 11 500 դրամ աշխատավարձ, և հիվանդության պատճառով 7 օր գնացել եմ բյուլետեն: Ո՞նց է հաշվարկավում բյուլետենը: Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Հերմինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը

Ամալյա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք մի քանի հարցերով․ 1․ Դպրոցն ունի 3 պահակ։ Մինչև օրս նախկին գործատուի օրոք աշխատել են հետևյալ գրաֆիկով՝ 1-ին պահակը ժամը 9:30-ից մինչև 15:30, 2-ը՝ 15:30-ից մինչև 21:30, 3-ը՝ միշտ աշխատել է գիշերը առանց հանգստյան օրերի /աշխատում ենք 6-օրյա աշխատանքային ռեժիմով/ 21:30-ից մինչև 9:00: Խնդրում են ինձ օգնել. ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը, որ չխախտվեն ԱՕ-ի պահանջներն ու իրավունքները: 2. Գիշերային պահակը կարո՞ղ է աշխատել առանց հանգստյան օրերի: 3․ Ինչպե՞ս հաշվարկել և վարձատրել յուրաքանչյուրին, որ սխալ թույլ չտանք: 4․ Արդյո՞ք պետք է պայմանագիր կնքել յուրաքանչյուրի հետ ըստ և աժխատաժամանակի հետ, թե՞ վարձատրության հետ։ Եթե այո, կխնդրեմ ինձ ուղարկել պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, որ այն ուղղարկեք իմ էլ. փոստին՝ Patvakanyan.71 շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի հերթափոխով ծառայողի աշխատավարձը

Anahit. Անվտանգության աշխատակիցը` հաստիքով հրաձիգ, 2020թ․ հուլիս ամսում 24 ժամյա ռեժիմով ծառայել է 11 հերթափոխ, աշխատաժամանակի տեղեկագրով՝ 11 օր, 264 ժամ և գիշերային 88 ժամ։ Համաձայն ՀՀ ԱՕ 139 և 180 հոդվածների, արդյո՞ք ճիշտ է աշխատած ժամերը հաշվել 184 ժամ / 23 աշխ. օր * 8ժ /, գիշերայինը՝ 72 ժամ, քանի որ հուլիս ամիսը 4.5 շաբաթ է /9 օր առավելագույնը * 8ժ/ և արտաժամյան 32ժամ / 9 * 24ժ = 216 - 184 = 32ժ: Կխնդրեմ Ձեր կողմից հաշվարկ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Իրինա. Բարև Ձեզ: Ունեմ 24 ժամյա ռեժիմով, 3 օրը մեկ հերթափոխով աշխատող պահակ: Աշխատել է ամսվա մեջ ընդամենը 4 օր, որից 2 օրը եղել է ոչ աշխատանքային: Որքա՞ն կկազմի հաշվարկային աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հերթափոխով աշխատողների համար

Արտո. Տոնական օրերին արդյո՞ք հերթափոխով աշխատողներին կրկնակի վարձատրություն հասնում է, թե՞ ոչ (համայնքային ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասին է խոսքը, որոնք իրականացնում են բնակչության սպասարկում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը

Արման․ Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ. բենզալցակայանը աշխատում է շուրջօրյա, աշխատակիցները աշխատում են հերթափոխով, շաբաթական 40 ժամ և ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձով: Սակայն նրանք աշխատում են նաև տոնական օրերին և հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի), քանի որ բենզալցակայանը միշտ գործում է: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրանց աշխատավարձը, արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ պետք է տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Ասլան․ Բարև ձեզ։ Աշխատում եմ ապտեկայում գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 09։00-ն, օրը մեջ, ամսական 15 հերթափոխ, աշխատավարձս 75 000 դրամ է, գումարած միջինը 55 000 դրամ բոնուսի տեսքով։ 6 ամսվա աշխատող եմ ու 12 օրով արձակուրդ եմ գնում։ Ինչպե՞ս են հաշվարկելու արձակուրդայինս։ Ու մի բան էլ՝ 75 000 դրամը հարկվածն է։ Արձակուրդայինը նույնպե՞ս հարկվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը

Անուշ. Եթե աշխատանքային գրաֆիկը հերթափոխով է, ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը։ Ըստ ԱՕ 195-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով ծառայողի շաբաթական ծառայության տևողությունը

Վահրամ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ 24 ժամ հերթափոխով ծառայողին կարելի՞ է շաբաթական 72 ժամ ներգրավել ծառայության։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատողների շաբաթական աշխատաժամանակ

Բարև ձեզ: Կխնդրեի՝ ինձ ասեք՝ հերթափոխով (12 ժամ) աշխատողների շաբաթական աշխատաժամանակի նորմալ տևողությունը որքան է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ կապված

Բարև ձեզ: Հարցս կապված է պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ: Եթե պահակի համար սահմանված է աշխատանքային ռեժիմ՝ 21:00-ից հաջորդ օրվա 09:00-ն (12 ժամ), ապա տոնական օրվա (օրինակ՝ սեպտեմբերի 21-ին իր հերթափոխն է, ժամը 21:00-ին գալիս է աշխատանքի) համար կրկնակի պետք է վճարել 3 ժա՞մը միայն: Եվ ստացվում է մյուս պահակին, որը ընդունել է հերթափոխը 20-ին սեպտեմբերի, 9 ժամ պետք է կրկնակի վճարել: Խնդրում եմ պատասխանեք այդպե՞ս է, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: 1. Պահակի աշխատանքային պայմանագիր 2. Հերթափոխի ժամանակացույց Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի աշխատավարձի վերաբերյալ

Հուսիկ. Բարի օր: Տարբեր հերթափոխների պահակներ ստանում են տարբեր վարձատրություն: Շուրջօրյա պահակային ծառայություն կատարող չորս պահակները պետք է տարին մեկ անգամ գնան արձակուրդ: Նրանց փոխարինելու համար ընդունված հինգերորդ պահակը, որը պետք է աշխատի տարվա մեջ չորս ամիս,փաստորեն ստանում է ավելի ցածր վարձատրություն նույն աշխատանքային պայմաններում և նույն աշխատաժամերի դեպքում: Ճի՞շտ է վարվել հիմնարկի ղեկավարը պահակներին արձակուրդների ընթացքում փոխարինման եկած նոր աշխատակցին ավելի ցածր դրույքաչափով աշխատանքի ընդունելով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատանքը հերթափոխային է

Nara. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե աշխատանքը հերթափոխային է 24-ժամյա կամ 12-ժամյա, ապա տվյալ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ամենամյա հերթական արձակուրդը` հնգօրյա, թե՞ վեցօրյա: Կանխավ շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է արձակուրդ տրամադրել աշխատակցին

Նարինե. Բարև ձեզ, Ես մի հարց ունեմ արձակուրդ տրամադրելու հետ կապված. եթե աշխատակիցը աշխատում է հերթափոխային գրաֆիկով և օրինակ 01.05.16թ. վերջինիս համար աշխատանքայիին օր է, իրավունք ունե՞նք այդ օրը տրամադրել արձակուրդ և եթե ոչ, ապա ինչու՞: Կանխավ շնորհակալ եմ: