Tag: ՀՄ

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․ Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա. Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մաշվածությունը հիմնական միջոցի վերակառուցումից հետո

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հասկանամ՝ հիմնական միջոցի վերակառուցումից հետո ինչպե՞ս են հաշվում ամորտիզացիան այդ տարվա և մնացած տարիների համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ

Հայկ․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ: Ասացեք խնդրեմ ՆՊԱ-ի աշխատավարձից գումարը պահելու ձևակերպումները և ՀՄ-ի դուրս գրման ձևակերպումները: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար

Արմինե. Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար: Արդյո՞ք այդ անվադողերի համար վճարվող գումարը կարելի է ծախսագրել, թե՞ դա պետք է գումարել (կապիտալացնել) հիմնական միջոցի արժեքին և ամորտիզացնել: Եվ ինչպե՞ս է որոշվում, թե որ տարբերակով պետք է ձևակերպել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը

Արմիդա. Ողջույն: Ցանկանում եմ իմանալ՝ եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը, ինչպե՞ս է այդ պրոցեսը կատարվում փաստաթղթային:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

231 Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ. Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․ Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է գործիքներ

Աննա. Կազմակերպությունը գնել է երկու հատ գործիք՝ 50 000 դրամ և 120 000 դրամ արժողությամբ: Արդյո՞ք այս գործիքները պետք է դիտարկել որպես հիմնական միջոց, թե՞ կարելի է գրանցել արագամաշ առարկաների ցանկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե. Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Սեդա Հովհաննիսյան. Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք ինձ իմանալ` «ՄԿ տիպի հաստոցներ մշակման ընթացքում», «լեգիրված պողպատ կտորներով», «պողպատ թիթեղյա»` ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ ակտիվներ են: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան. Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258 Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

227 Company. Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը: Հարց. Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել: