
Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից
Մարիանա.
Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին
Նարինե.
Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Հրամանների ձևեր
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե ձեզ դժվար չէ, կարո՞ղ էք ինձ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման և արձակուրդի հրամանի ձևեր: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտություն կա հրաման տալու
Սոնա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնում է, արդյո՞ք տնօրենը հրաման տալիս է` աշխատանքին վերադառնալու հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա
Մարիանա.
Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:

Աշխատանքից ազատվելու դիմում
Մարիամ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:

Գիշերավարձի հատուցում
Հայկ Սարգսյան.
Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.
Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:
Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման համաձայնագիր և հրաման
Էլեն.
Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:

Արդյո՞ք տրվում է հրաման
Աննա.
Խնդրում եմ, ասեք՝ փորձաշրջանի ժամանակ հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Աշխատանքից ազատման հրաման
Վարդուհի.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից
Ալբերտ.
Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի
Նարինե.
Խնդրում եմ ասացեք` եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի կամ աշխատավարձն են բարձրացնում և դա ամրագրում հրամանով, արդյո՞ք համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիրը
Նարինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.
1. Եթե ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալին հիմնադրի որոշումով տեղափոխում եմ գլխավոր տնօրենի պաշտոնում, տալիս եմ հրաման, իսկ համաձայնագիրը այս դեպքում պարտադի՞ր է, թե՞ կնքեմ նոր պայմանագիր:
2. Իսկ համաձայնագրի մեջ աշխատատեղի և աշխատավարձի փոփոխության մասին նշումներից բացի պարտականությունների մասին է՞լ պետք է նշում ներառել:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքի ընդունման հրամանի ձև
Իգոր.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի փոփոխման համար
Արթուր.
Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել
Աստղիկ.
Աշխատանքային գրքույկում սխալ է լրացվել աշխատանքի ընդունման համարը` հրաման 53-ի փոխարեն լրացվել է հրաման 51: Ինչպե՞ս կարելի է ուղղում կատարել: Ամբողջ հրամանը պետք է չեղյա՞լ համարել և նորի՞ց գրել: Թե՞ միայն հրամանի համարը կարելի է փոփոխել: Շնորհակալություն !!!

Ձև Ֆ1-ի լրացման վերաբերյալ
Անի.
Սոց. հիմնադրամին աշխատող ընդունելու մասին նոյեմբերին Ձև Ֆ1 լրացնելուց հրամանի համարը պատահմամբ սխալ եմ ներկայացրել` 32-ի փոխարեն 22: 22 համարի հրամանի տակ սեպտեմբերով ընդունված այլ աշխատող էլ ունեինք: Ամսաթիվը ճիշտ է: Ի՞նչ խնդիրներ կառաջանան: Եվ ինչպե՞ս լուծել հարցը:

Աշխատանքից ազատում առանց ծանուցման
Artur.
Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք գործատուն կարող է ազատել համատեղությամբ աշխատողին առանց նախնական ծանուցագրի: Ընդ որում ազատման հրամանի մեջ նշել է` ամենօրյա աշխատանքը ապահովվելու, բարելավելու նպատակով:

Գործուղում ձևակերպելու համար
Նարինե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը
Կարինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ