Tag: հրաման

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Կարինե. Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը

Նաստյա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում

Անի. Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի չափերը նշվու՞մ են արդյոք հրամանում

Անուշ. Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի փոփոխության դեպքում

Հեղինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝ Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված: Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել

Արմինե. Բարև ձեզ: Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել, կարելի՞ է արդյոք հրամանը կցել անձնական գործին և չմտցնել հրամանագիրք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի փոփոխություն

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք: Աշխատակցին նույն հաստատությունում այլ հաստիքի տեղափոխելու համար ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը կամ ի՞նչ հիմքերով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրամանի վերաբերյալ

Քրիստինե. Հարգելի հաշվապահներ, եթե հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման օր է համարվում մայիսի 2֊ը, այդ օրը արդեն չի՞ հաշվարկվում վերջնահաշվարկի մեջ, այսինքն՝ արդեն աշխատանքային չէ՞։
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին