

Շրջհարկի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ եռամսյակային շրջանառության հարկի գումարին:

Գումարի վերադարձ միասնական հաշվից
Արմեն․
Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։

Հաշվապահական խնդիր
Լիլյա․
Բարև ձեզ:
Կազմակերպությունը 2020թ.-ի հունվարի 1-ին գրանցվել է Սվութ ՍՊԸ անվամբ և կրել է 15 000 դրամի ծախս: Կանոնադրական կապիտալը հայտարարագրվել է 250 000 դրամի, որը կանխիկ վճարվել է: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք, որի համար ծախսել է 9 000 դրամ: Հաշվարկային հաշիվ բացելու համար կազմակերպությունը կրել է 5 000 դրամ ծախս, իսկ որպես հաշվարկային հաշվի մինիմալ մնացորդ բանկային հաշվին է մուտքագրել 10 000 դրամ: Կազմակերպությունը պլանավորում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, որի համար գնել է 21 000 000 դրամի հաստոցներ (ներառյալ ԱԱՀ): Կազմակերպությունը արտադրությունը սկսել է հունվարի 1-ից և այդ հիմնական միջոցն էլ շահագործել է նույն ամսաթվին:
Կազմակերպությունը հունվար ամսին ստացել է հետևյալ ապրանքներն ու ծառայությունները.
ալյուր՝ 18 000 կգ, գինը՝ 2330 դրամ,
դրոժ՝ 22 կգ, գինը՝ 1 000 դրամ,
շաքարավազ՝ 200 կգ, գինը՝ 450 դրամ,
աղ՝ 200 կգ, գինը՝ 1180 դրամ,
ձեթ՝ 30 լիտր, գինը՝ 660 դրամ,
էլեկտրաէներգիա՝ 300 000 դրամ,
ջուր՝ 1 800 դրամ։
Կազմակերպությունը հունվարին արտադրել է 30 000 միավոր արտադրանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր 200 հատ արտադրանք արտադրելու համար օգտագործվում է 50 կգ ալյուր, 200 գ դրոժ, 1 կգ շաքարավազ, 200 գ ձեթ և 200 գ աղ: Կազմակերպությունը վաճառել է բոլոր արտադրվածները՝ 1 արտադրանք հատը 450 դրամ ԱԱՀ-ով: Կազմակերպության վարչական ապարատի ծախսերը կազմում են 250 000 դրամ, արտադրամասի աշխատավարձը կազմում է 180 000 դրամ:
Առաջադրանքներ.
1. հաշվարկել ամսվա մաշվածությունը,
2. հաշվարկել 1 արտադրանքի ինքնարժեքը,
3. հաշվարկել բոլոր հարկերը,
4. կազմել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,
5. կազմել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն։

Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:

Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը
Կարինե․
Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը:
Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:

Ինքնարժեքի խնդիր
Կարինե․
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ:
Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ:
Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր:

Որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը
Կարինե.
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ ձևակերպումներ` արտացոլվել են չկրած տոկոսային ծախսերը ստացված կարճաժամկետ փոխառության գծով:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլյա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք` ձևակերպվել է հիմնական միջոցների արժեզրկումից կորուստը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սեդա.
Բարև Ձեզ: Ընկերությունը Երևանի քաղաքապետարանին վճարել է հողի կադաստրային արժեքը այն սեփականացնելու համար: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ ձևակերպում տամ և այդ վճարումը ծախս ճանաչեմ, թե՞ ոչ:

Շահաբաժնի հայտարարում
Աննա.
Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն:
1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։
2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։

Շահութահարկի կանխավճարի ձևակերպում
Ինչպե՞ս ձևակերպել շահութահարկի կանխավճարը:

Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով:
Շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։
Շնորհակալություն:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Սերգեյ․
Մի կազմակերպություն մեկ այլ կազմակերպությանը գումար է փոխանցում, որպեսզի երրորդ կազմակեպությունից ձեռք բերի ապրանք։ Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մելինե.
Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ մայրության նպաստի ժամանակ, եթե որոշ մասը եկամտային հարկից է դուրս գալիս, իսկ մյուս մասը փոխհատուցվում է:

Ֆիզ. անձի կողմից ֆինանսական նվիրատվություն
Սեդա.
Ֆիզ. անձը ֆինանսական նվիրատվություն է անում կազմակերպությանը: Խնդրում է տիպային ձև և թղթակցությունը հուշել:

Ինչպիսի՞ ձևակերպում տալ
Անի.
Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Հուլիս ամսվա եկամտային հաշվարկի ճշգրտված հաշվետվության արդյունքում 2150 դր. հետ է մուտք արվել միասնական հաշվին: Ինչպիսի՞ ձևակերպում տալ: Շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ