Tag: ձևակերպում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր. Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արմեն․ Դպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատակիցներին ընկերության ադմինիստրացիան որոշել է տրամադրել նյութական օգնություն։ Ինչպե՞ս ձևակերպել նյութական օգնության գումարները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտքեր

Թամարա․ Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի անհուսալի դտ պարտքեր, որոնք չեն ներառվել տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ կարող եմ անել և ի՞նչ ձևակերպումներով: Կանխավ շնորհակալություն, հատկապես Տիգրանին, Ներսեսին և Ալլային։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Մանուկ. Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Բարև ձեզ։ Կօգնե՞ք՝ ձևակերպում տալ. 1. Տնօրենը դրամարկղից գումար է վերցրել (անձնական ծախսերի համար)։ 2. Դրամարկղից գումար է վերցվել ադմինիստրացիայի համար նախատեսված սուրճի գնման համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացել եմ հարկային հաշիվ՝ Հայկական ծրագրերից-ՀԾ Առևտուր 7 համակարգ 1 աշխատատեղի համար։ Խնդրում եմ կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևակերպվում։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտք

Արա. Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև․ Կառուցապատողի կողմից կիսակառույց շենքի բնակարանների համար կնքվել են գնորդների հետ գնման իրավունքի պայմանագրեր։ Խնդրում եմ՝ տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։