Tag: միկրոբիզնես

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Գևորգ. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Անի․ Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր

Գևորգ․ Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պե՞տք է եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել

Nara. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: Ես նոր եմ անում Ա/Ձ հաշվապահությունը: Պատասխանեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն չունի աշխատող, ապա պե՞տք է եկամտային հարկի հաշվարկ ներկայացնի իր համար ամեն ամիս` վճարումները կատարված են: Որտեղի՞ց իմանալ վիճպետկոմին հաշվետվության վերաբերյալ: Էլ ի՞նչ հարկեր պետք է մուծի միկրոձեռնարկության կարգավիճակ ունեցողը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Լուսինե. Բարեվ Ձեզ: Հունիսին իր գործունեությունը վերսկսած ԱՁ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե մինչև փետրվարի 20-ը միկրոյի հայտարարություն չի ուղարկվել (մինչ 04 հունիսի ԱՁ-ն եղել է ժամանակավոր դադարի մեջ): Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ

Արտո․ Բարև ձեզ։ ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, հանգստյան տների միջոցով մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Վարձու աշխատող չկա։ Որն է ՊԱՐՏԱԴԻՐ վճարը և ինչ ժամկետում։ Եվ որպեսզի հյուրատները փոխանցում կատարեն ինձ հասանելիք գումարը, պե՞տք է հաշիվ ամեն անգամ դուրս գրեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել

Gag. Բարև Ձեզ, միկրոձեռնարկության օրենքի մեջ նշված է, որ ֆիզանձը կարող է զբաղվել ծրագրային սպասարկմամբ, կարո՞ղ եք ասել` կոնկրետ ի՞նչ է մտնում դրա մեջ: Եվս մեկ հարց․ j62.01- ծրագրային ապահովման մշակում գործունեությամբ զբաղվելու դեպքում ֆիզանձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդ. Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում: Նախաապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

Հենրիխ․ Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Առինջ Մոլլ տոնավաճառի մեջ հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ

Գայանե. Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գագիկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինտերնետային կայքերի ստեղծումը կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրություն

Գագիկ․ Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Հայկ․ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում: