29/10/2026

ներմուծում

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպման պահով։ Ուրեմն` Ավստրիայի կազմակերպության հետ ունենք պայմանգիր, որ հումքը ուղարկում են, մենք պատրաստի արդատրանքը հետ ենք ուղարկում իրենց, այսինքն` վերամշակում, հետ ենք ուղարկում: Բայց, երբ ապրանք ստացանք, մի քանի ապրանքներ ձևակերպվեց մաքսայինով որպես սովորական ներմուծում և առաջացավ ԱԱՀ և մաքսատուրք, որը մուծեցինք, հիմա էն որ որպես սովորական ներմուծում են արել մեր մոտ ո՞նց տանք հաշվապահական ձևակերպումները, որովհետև մենք չենք վճարել իրանց, որի դիմաց իրանք դա մեզ տվել են, ուղղակի այլ տարբերակ չկար, տենց են ձևակերպել։ Ու նաև դեռ մենք հետ չենք ուղարկել պատրաստի արտադրանքը։

Գոհար.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Մարիամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել` հայրիկս ԱՁ է և ուզում ենք հագուստ ներմուծել Ռուսաստանից: Ո՞վ կարող է ասել` հարկ ինչպե՞ս պետք է վճարենք և ասացին, եթե քաշը 5 կգ գերազանցի` հարկային բաժին պետք է վճարում կատարենք: Ինչպե՞ս հաշվենք, ինչքա՞ն պետք է վճարենք:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:

Տիգրան.

Բարև Ձեզ: Ես ունեմ միկրո ԱՁ /96.09.0/, հուշանվերների վաճառքով եմ զբաղվում, այդ հուշանվերները ներկրում եմ ՌԴ-ից: Վաճառում եմ իմ հիմնական հաճախորդներին, որոնք վերավաճառում են առանց ՀԴՄ: Ես կարոո՞ղ եմ իմ ԱՁ-ով, Հդմ-ով, իմ տնից վաճառք իրականացնել: Եթե այո, ապա իո՞նչ հարկեր պիտի մուծեմ: Կանխավ շնորհակալություն:

Արտակ.

Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, Ռուստաստանի Դաշնությունուից որպես ֆիիկական անձ իրականացրել եմ ապրանքի ներկրում` անձնական օգտագործման նպատակով: Ներկրված ապրանքի քաշը գերաանցել է սահմանված 25 կգ և կազմել 265կգ, քանակը 2 հատ: ԵՏՄ գործարքների դարանում լրացրել եմ այս տվյալները` քանակը – 2, քաշը – 265: Հարց 1. արդյո՞ք պետք է լրացնեմ ներմուծման հայտարարագիր, թե՞ ոչ, լրացնելու դեպքում ի՞նչ արժեք պետք է նշեմ ԱԱՀ հարկման բազա տողում:

Ռոման․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ապրանք է ներմուծել Ռուսաստանից: Ապրանքի արժեքը 50 000 ռուբլի է, և ստացել է բեռնափոխադրման հաշիվ 80 000 դրամ: Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ 1. Ապրանքի արժեք (ռուբլի) և 2. ապրանքի վիճակագրական արժեք (ռուբլի) տվյալ դաշտերրւմ ինչպե՞ս պետք է լրացնել:

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։

Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։

Անի.

Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:

Լուսինե.

Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը:

Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա’մ առկա չեն, կա’մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով:
Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու:
2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ:
3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում):
4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը:

Նախապես շնորհակալ եմ:

Ռոման.

Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձը ներմուծում է անվադողեր ԵՏՄ-ից, ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի, քանի որ չափաքանակը չի գերազանցել: Արդյո՞ք այս դեպքում բնապահպանական հարկի վճարելու պարտավորություն ունի, թե՞ ոչ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ է: Եթե այդ ԱՁ-ով պետք չէր ներմուծում անել, բայց սխալ ենք ցույց տվել, այսինքն` ինքը ներմուծում չուներ, բայց սխալմամբ այդ ԱՁ ներմուծում ենք ցույց տվել, ի՞նչ անենք, ո՞նց 0 ցույց տանք ներմուծումը:

Անահիտ Ավետյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, եթե կարելի է օրենքների հղումներով: Հարցս հետևյալն է. ֆիզիկական անձը Ռուսաստանի Դաշնությունից ներկրել է ավտոմեքենա /Ֆորդ մակնիշի մարդատար, 2012թ./ անձնական օգտագործման համար, ի՞նչ հարկեր պետք է կատարի:Շնորհակալություն

Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար: