
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար
Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Կոսմետիկ օճառի վաճառք
Արգենտինա․
Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։

ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։
ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։
1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
2. Գրանցման քայլերի հաջորդականությունը:
Շնորհակալություն։

Քոլեջ-ինսիտուտ բացելու համար
Վահան․
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ուսումնական հաստատություն (քոլեջ-ինսիտուտ միաժամանակ), ի՞նչ փաստաթղթեր են պետք, որ կարողանամ ծրագիրը կազմել և ներկայացնել կարավարությանը: Նախապես շնորհակալություն:

ՀԿ բացելու համար
Արուս.
Բարև Ձեզ:
Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։

Լիազոր անձ գրանցելու համար
Նարե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ-ն գրանցելուց հետո որպես լիազոր անձ ինչպե՞ս գրանցվել էլ. կոդեր ստանալու համար, և ՀԴՄ-ի գրանցման համար ի՞նչ քայլեր պետք է կատարել: Շնորհակալություն:

Արագ սննդի կետ աշխատացնելու հետ կապված
Աննա.
Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար
Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել
Ալբերտ․
Բարև Ձեզ։ Այսպիսի մի հարց ունեմ․ ուզում եմ Ռւսաստանից ներկրեմ ապրանքներ՝ սնունդ, և առաջարկեմ ցանցային խանութներին: Ինչպիսի՞ Ա/Ձ պետք է բացել, որպեսզի մինիմալացնեմ ծախսերս, խոսքը չի գնում մեծ քանակների մասին։

Ուսումնական կենտրոն բացելու համար
Վահան․
Բարև ձեզ, ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել, ընդունելությունը սկսած տասներորդ դասարանից մինչև տասներկուերորդ ավարտական դասարանների համար հատուկ ուղղվածության, ինչպես նաև նույն շենքում գործելու է նույն ուղղվածության ինստիտուտ։ Ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգի մասին։ Նախապես շնորհակալություն։

Էլեկտրոնային դիմումի լրացման հետ կապված
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ԱՁ եմ բացել և հիմա ուզում եմ էլեկտրոնային ներկայացնեմ ՊԵԿ-ին, դիմումի ձևը լրացնում եմ, որտեղ ՀԾՀ-ն լրացնում եմ, ծրագիրը ասում է, որ այդ ՀԾՀ-ով ֆիզ. անձ գոյություն ունի: Ես 2-րդ ամգամ եմ ID քարտ հանել, դա կապ ունի՞: խնդրում եմ ասել՝ ի՞նչ անեմ:
Եվս մի հարց. եթե քարտը ակտիվացնում ենք, համապատասխանաբար հավաստագրերի ակտիվացման համար գրում ենք նոր pin կոդեր, դրանից հետո արդեն ստորագրության համար, որի նո՞ր Pin կոդն ենք օգտագործում։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ բացելուց հետո գործունեությունը սկսելու դիմում
Դիանա․
ԱՁ-ն բացելուց հետո ինչքա՞ն ժամանակում կարող ենք գործունեության սկսման դիմում՝ 207 ձևը տալ, և մի հարց էլ խնդրում եմ՝ մինչև սկսում տալը նոր գրանցված ԱՁ-ն ի՞նչ կարգավիճակ ունի, հարկեր հաշվարկվու՞մ են։ Նախապես շնորհակալ եմ։

Էլեկտրոնային պայմանագիր ստանալու համար
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն բացելուց հետո պե՞տք է դիմել հարկային մարմին էլեկտրոնային պայմանագիր ստանալու համար, ինչքա՞ն ժամանակում կստանամ էլեկտրոնային պայմանագիրը: Եվ մի հարց էլ խնդրում եմ՝ էլեկտրոնային պայմանագրում լիազորի կոդերը նույնպես կան, թե՞ դա պետք չի, եթե քո անունով է ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել
Դիանա.
1. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ասել, եթե ֆիզ. անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նա կարո՞ղ է իր անունով Ա/Ձ բացել, թե՞ պետք է դուրս գա աշխատանքից հետո ԱՁ բացի:
2. Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն հաշվապահական ծառայություն է մատուցում, պե՞տք է արդյոք իր հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենա:
Նախապես շնորհակալ եմ:

Որպես ԱՁ գրանցվելու առցանց տարբերակներ
Արայիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ գրեք՝ ինչպե՞ս կարող եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր օնլայն։

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է ներկայացնել
Միլենա.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Ա/Ձ ուզում է Չինաստանից ներմուծել Էլեկտրոնային սարքավորումներ
Մարտին.
Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։
Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։

Ատամի մածուկների արտադրությամբ զբաղվելու համար
Տիգրան.
Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։

Կոսմետիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար
Անի.
Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:
Վերջին մեկնաբանություններ