
Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով
Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում
Բարև Ձեզ: Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում և նույն Ա/Ձ-ով Երևանում խանութ բացել:

Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար
Սեդա.
Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:

Ո՞ր հարկային համակարգն ընտրել
Բարի օր: Ես թարգմանիչ եմ, պետ. կառույցի համար թագմանություններ կատարելու համար առաջարկում են ԱՁ գրանցվել: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ո՞ր հարկային համակարգը ընտրել, աշխատելու եմ մենակ:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Nare.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:

Առցանց գրքերի խանութի հետ կապված
Անուշ.
Բարև ձեզ: Եթե ես բացել եմ գրքերի օնլայն խանութ և հանդիսանում եմ միջնորդ գնորդի և վաճառողի միջև, այսինքն՝ երրորդ օղակ, պե՞տք է հարկային դաշտ մտնեմ, գումարը առձեռն չի փոխանցվում:

Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար
Nara.
Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:

Անձը ցանկանում է նկարչական խմբակ բացել
Էվելինա.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ նկարչական խմբակ բացել: Խնդրում եմ ասել, թե արդյո՞ք օրենքը այժմ թույլ է տալիս, թե՞ ոչ, կարանտինի հետ կապված: Որտե՞ղ գրանցվեմ և որպես ի՞նչ, և արդյո՞ք հարկ պետք է վճարեմ, թե ոչ :
Շնորհակալ եմ նախապես:

Ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար
Nona.
Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար: Արդյո՞ք հնարավոր է բացել ԱՁ և գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների կազմումը ո՞ր դեպքում է պարտադիր:

ԱՁ ցանկանում է զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով
Զառա․
Բարև Ձեզ։ Եթե բացել ենք ԱՁ և ցանկանում ենք զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով, կասե՞ք՝ մեր հետագա գործողությունները որոնք են, ի՞նչ հարկով ենք հարկվելու, ի՞նչ վճարներ ենք անելու, ու՞ր ենք դիմելու, և այլ մանրամասներ են հետաքրքիր, նշեմ, որ գործունեությունը լինելու է Երևանում։ Կխնդրեմ նշեք նաև, եթե աշխատող չենք գրանցելու, ընտանիքի մանդամներից է լինելու, դա հնարավո՞ր է ինչ որ խնդիր առաջացնի։

ԱՁ-ն առցանց ծառայություններ է մատուցելու
Գագ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։
Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին:
Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:

Սեփական տան ավտոտնակում բանջարեղենի փոքր կրպակ բացելու համար
Alexsander.
Բարև Ձեզ, ցանկանում եմ Երևանում՝ սեփական տան ավտոտնակում, բանջարեղենի փոքր կրպակ /25քմ/ բացել: Կարո՞ղ եք օգնել հասկանամ՝ ի՞նչ գործընթաց է, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մոտավոր, ինչքա՞ն է տևում թույլտվություն, ո՞վ է տրամադրում, ի՞նչ ծախսերի հետ է կապված: Ցանկացած ինֆո կարևոր է, նախապես շնորհակալ եմ։

Եթե ֆիզ. անձը ցանկանում է որպես միկրոձեռնարկատեր աշխատել
Gag.
Բարև Ձեզ: Կասեք՝ եթե ֆիզ. անձը ցանկանում է որպես միկրոձեռնարկատեր աշխատել, պե՞տք է պետ. ռեգիստրում հաշվառվի, թե՞ միանգամից հարկայինում։

Վարսավիրական գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ի անվանման հետ կապված
Մանե.
Բարև Ձեզ: Նոր բացված Ա/Ձ-ն զբաղվելու է վարսավիրական գործունեությամբ, գործելու է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Խնդրում եմ կասեք` սալոնի անվանման հետ կապված ի՞նչ քայլեր պետք է անել, նաև, եթե ցանկանում է ընթացքում իրականացնել վարսավիրական ուսուցում, հարկային դրույթները կնշե՞ք, եթե դրանք կան։ Շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն զբաղվելու է առևտրով
Բելլա.
Բարև Ձեզ: Տարածք ենք վարձակալել, ԱՁ բացել և ցանկանում եմ մթերային և տնտեսական փոքր խանութ բացել: Աշխատելու եմ աղջկաս հետ, այլ աշխատող չենք ունենալու: Ուզում էի իմանալ` մոտավոր ի՞նչ վճարներ և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ՝ իմ ծախսերը հաշվարկելու նպատակով: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ
Araqsya.
Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
- Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։
Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։
3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել
Նինա․
Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը
Anna.
Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:

Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր
Գևորգ․
Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ