Tag: նորաբաց

ԱՁ գործունեություն չի իրականացրել

Սեդա․

Բարև Ձեզ։ Օգոստոսին Ա/Ձ ենք բացել, բայց ոչ մի գործունեություն չենք ծավալել, 04.10.2023թ․ ուղարկել եմ դադարեցման դիմում և 3-րդ եռ․ շրջ հարկի հաշվետվություն: Հիմա ես էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ վճարումներ կատարեմ: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ գործունեություն չի իրականացրել

Թռչնաբուծություն

Արթուր․

Բարև ձեզ, ես Արթուրն եմ, ես ցանկանում եմ զբաղվել թռչնաբուծությամբ, մսատու ցեղատեսակների բուծմամբ, սակայն չգիտեմ, թե ինձ ինչ փաստաթղթեր են հարկավոր, և ինչից սկսեմ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Թռչնաբուծություն

“Լվա ինքդ” ավտոլվացման ծառայություն

Քնարիկ․

Բարև բոլորին: Արդյո՞ք կարող ենք «լվա ինքդ» ավտոլվացման կետի հաշվապահությունն ինքներս անել, և ի՞նչ հարկեր պետք է վճարենք, և ի՞նչ հաշվետվություն ներկայացնենք:

Կարդալ ավելին “Լվա ինքդ” ավտոլվացման ծառայություն

Նկարչական դասընթացների կազմակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Կարդալ ավելին Նկարչական դասընթացների կազմակերպում

Ֆրիլանս գործունեություն

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Կարդալ ավելին Ֆրիլանս գործունեություն

Տնօրենի գրանցման հայտ

Ալլա․

ՍՊԸ հիմնադրվել է 1 տարի առաջ, պետ․ ռեգիստի վկայականում գործադիր մարմնի ղեկավար նշանակված է պաշտոնը՝ տնօրեն (Անուն Ազգանուն), հարկման դաշտը՝ ԱԱՀ (դիմումը տարվա սկզբին այդպես ներկայացվել է), բայց ոչ մի օր գործունեություն չի իրականացվել, պարզապես ամեն ամիս ներկայացվել է 0-ական եկամտային հարկի և ԱԱՀ հաշվետվություն: Քանի որ գործունեություն չի իրականացվել, տնօրենի գրանցման հայտ չի ներկայացվել: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք անհրաժեշտ էր ներկայացնել գրանցման հայտը։ Եթե այո, ապա հիմա ուշացած ներկայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում։

Կարդալ ավելին Տնօրենի գրանցման հայտ

ԱՁ, թե՞ ՍՊԸ

Լամարա․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ֆերմարային տնտեսություն վարելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ գրանցել, ո՞րն է ճիշտ:

Կարդալ ավելին ԱՁ, թե՞ ՍՊԸ

Գործունեության հասցեի փոփոխություն

Աննա․

Բարև Ձեզ։ Նոր բացված ՍՊԸ է, պետ. ռեգիստրում գործունեության հասցեն սխալմամբ նշված է եղել իրավաբանական հասցեն։ Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության հասցեն:

Կարդալ ավելին Գործունեության հասցեի փոփոխություն

Շինարարական կազմակերպություն

Զոհրաբ․

Բարև ձեզ, շինարարական կազմակերպություն բացելու համար պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ գործողություն պետք է արվի։

Կարդալ ավելին Շինարարական կազմակերպություն

ԱՁ-ն նոր է գրանցվել

Խաչատուր․

Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն նոր է գրանցվել

Շրջանառության հարկի դիմում

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի դիմում

Տնօրեն նշանակելու որոշում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, նորաբաց ՍՊԸ-ն ունի երկու համահիմնադիր հավասար բաժնեմասերով: Նրանցից մեկին անհրաժեշտ է տնօրեն նշանակել: Հիմնադիրների ժողովի կեղմից ի՞նչ որոշում պետք է պատրաստել, որ հիմք լինի աշխատանքային պայմանագիր կազմելուն: Կա՞ արդյոք ստանդարտ ձև, թե՞ կարելի է ազատ ոճով շարադրել:

Կարդալ ավելին Տնօրեն նշանակելու որոշում

Ալյուրի ներմուծում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է ՌԴ-ից կատարել ալյուրի ներկրում ՀՀ-ում մեծաքանակ վաճառք իրականացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել հարկային դաշտ մտնելու և օրինական գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել (գործունեությունը շարունակական է լինելու), և ո՞ր տարբերակն է ավելի շահավետ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ալյուրի ներմուծում

Ներմուծում Չինաստանից

Արսեն․

Բարև ձեզ, մասնագետներ ջան: Չինաստանից ցանկանում եմ մեծաքանակ խաղալիքներ ներմուծել, որի մեջ կոնֆետներ կան:

Նախ կխնդրեմ մաքսազերծման հետ կապված օգնեք, ինչպե՞ս է հաշվարկվելու: Նաև կցանկանամ իմանալ՝ արդյո՞ք ինչ որ լիցենզիա կամ անվտանգության թղթեր հարկավոր են, քանի որ կոնֆետներ կան մեջը։ Հայաֆիկացում արվելու՞ է, թե՞ ոչ, դրոշմապիտակ կպցվելու՞ է, թե՞ ոչ։

Եվ նաև կխնդրեմ ասեք՝ հարկային դաշտում ո՞ր ձևով ավելի օգտակար կլինի գրանցվել, երկու հոգով ենք ցանկանում զբաղվել: Շնորհակալություն նախապես։

Կարդալ ավելին Ներմուծում Չինաստանից

Նորաբաց ՍՊԸ հաշվետվություններ

Կարինե․

Բարի օր։

Ես ծանոթ չեմ ՀՀ հարկային օրենսդրությանը, խնդրում եմ պատասխանել․ գրանցվել է կազմակերպություն (ՍՊԸ), որը դեռ չի գործում, բայց սույն տարում կգործի։ Տեղյակ եմ, որ պիտի հայտարարություն տամ ԱԱՀ-ով հարկման մասին և դադարեցման դիմում ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել՝ online.taxservice.am ծրագրում որտե՞ղ պետք է արվեն այդ գործողությունները։

Կարդալ ավելին Նորաբաց ՍՊԸ հաշվետվություններ

Ո՞րն է գործունեության ծածկագիրը

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատմամբ (ՇՄԱԳ) զբաղվող անձը օրենքի փոփոխությունով պայմանավորված (լիցենզավորված գործունեություն) ուզում է ԱՁ բացել, ի՞նչ հարկատեսակով կհարկվի, այս դեպքում ո՞րն է գործունեության ծածկագիրը և ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞րն է գործունեության ծածկագիրը

ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել լրագրությամբ

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել լրագրությամբ և ունի կայք։ Կասե՞ք՝ ո՞ր հարկային դաշտում կարող է գործել, և ամսական ու տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել լրագրությամբ

ՀՄ ձեռքբերում

Կարինե․

Բարև ձեզ, եթե նորաբաց ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ անձ է և հիմնական միջոց է ձեռք բերել փոխառությունով, ինչպե՞ս պետք է վերադարձնել։

Կարդալ ավելին ՀՄ ձեռքբերում

ԱՁ նույն անձի անունով

Անի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել.

ԱՁ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում և հարկայինում չի գրանցվել որպես լիազոր կամ օգտվող և, հետևաբար, բաց է թողել շրջ. հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման 20-օրյա ժամկետը:

Հարցը. կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն պետ ռեգիստրում փակման դիմում ներկայացնել և նոր ԱՁ բացել նույն ֆիզ. անձի անունով:

Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին ԱՁ նույն անձի անունով

Թեյի և սուրճի արտադրություն

Վարշամ․

Ցանկանում եմ ստեղծել սառը թեյի և սուրճի արտադրություն։ Արդեն գրանցված եմ պետռեգիստրում և ՊԵԿ-ում, ունեմ լոգոտիպ, սակայն դժվարանում եմ էտիկետկաների (երկլեզու) հարցում։

Խնդրում եմ ասել՝ որտե՞ղ պետք է այցելել բաղադրիչ + պահպանման ռեժիմ+ QR կոդ + շտրիխ կոդ + հասցե + մեյլ և անուն, ազգանուն փաստաթղթավորելու և գրանցելու համար, որպեսզի ստանամ անհրաժեշտ էտիկետկաները։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Թեյի և սուրճի արտադրություն

Տաքսի ծառայության գործունեություն

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելիներ։ Կխնդրեմ ուղղորդել հետևյալ հարցում։ Եթե անձը ցանկանում է տաքսոպարկ բացել, այսինքն՝ միջնորդ դառնալ վարորդների և տաքսի ընկերության միջև, և ստանալ գործարքներից տոկոսներ։ Դրա համար ի՞նչ հերթական քայլեր պետք է անել, արդյո՞ք լիցենզիա պետք է, թե ոչ։ Եթե կան փորձ ունեցողներ, խնդրեմ կիսվեք ինֆորմացիայով։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Տաքսի ծառայության գործունեություն

Միկրոձեռնարկատիրության դիմում

Գեորգի․

Մայիսին հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.05.2023թ.:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության դիմում

ԱՁ-ն աշխատելու է օտարերկրյա ընկերության հետ

Zara.

Ողջույն։ Ես աշխատելու եմ արտասահմանյան ընկերության հետ որպես մարքեթինգի/կապերի մասնագետ և աշխատավարձը ստանալու համար պետք է բացեմ ԱՁ։ Հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ կան տարբեր ԱՁ-ի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի հարկեր է վճարում, օրինակ՝ մեկը ԱԱՀ, մյուսը շրջհարկ, և այլն, բայց այդքան էլ հստակ չէր ինձ համար, թե որը պետք է ես բացեմ։

Հիմա ունեմ հետևյալ հարցերը․

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն

2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում

3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։

Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։

4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար

Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կարդալ ավելին ԱՁ-ն աշխատելու է օտարերկրյա ընկերության հետ

Նախագծային աշխատանքների կատարում

Նաիրա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նախագծային աշխատանքով զբաղվող ՍՊԸ բացելու համար ինչպիսի՞ հաջորդական քայլեր պետք է իրականացնել, աշխատողների գրանցում ե՞րբ պետք է կատարել, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ։

Կարդալ ավելին Նախագծային աշխատանքների կատարում

Կար ու ձևի գործունեություն

Ռոզա․

Բարև Ձեզ։ Կար ու ձևի գործունեություն եմ ուզում ծավալել իմ տանը, կասե՞ք՝ ԱՁ եթե բացեմ, ի՞նչ հարկեր պիտի վճարեմ, որպես միկրոձեռնարկատեր կարո՞ղ եմ գրանցվել։

Կարդալ ավելին Կար ու ձևի գործունեություն

Դասընթացների կազմակերպում

Լիլիթ․

Ես ցանկանում եմ դասնթացներ վարել, և իհարկե ուսանողներին տրամադրել սերտիֆիկատ, կասե՞ք՝ ի՞նչ է պետք, և ո՞նց դիմեմ։

Կարդալ ավելին Դասընթացների կազմակերպում

Բժշկական ձեռնոցների ներմուծում

Արմեն Մկրտչյան․

Ուզում եմ զբաղվել բժշկական ձեռնոցների ներկրմամբ, արդյո՞ք անհրաժեշտ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ վճարներ պետք է անեմ այդ դեպքում։

Կարդալ ավելին Բժշկական ձեռնոցների ներմուծում

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Պավել․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Անշարժ գույքի բրոքեր

Արարատ․

Անշարժ գույքի բրոքերությամբ զբաղվելու համար ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու։

Կարդալ ավելին Անշարժ գույքի բրոքեր

Հացի արտադրություն

Լիլիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։

Կարդալ ավելին Հացի արտադրություն