Tag: նորոգում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքների դուրսգրում

Մարիա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գուրգեն. Անհատ ձեռնարկատերը՝ տնտեսական գործունեության դասակարգիչ 95.11.0, Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, միկրոյով կարո՞ղ եմ աշխատել տվյալ դեպքում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում

Անուշ. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Անահիտ․ Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ վարձակալած տարածքի և շինության ձևակերպումները

Qnarik. Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ

Գևորգ. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ և միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ իմ այդ գործունեությունը լինի օրինական, և նաև կարողանամ աշխատել փոխանցումով։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ի՞նչ գործունեության տակ գրանցվեմ պետ. ռեգիստրում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Մելանյա. Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար աշխատել

Մարինե. Բարև ձեզ։ Սպասարկման ոլորտում ԱՁ բացելիս ո՞ր հարկատեսակով ավելի հարմար կլինի աշխատել (օդորակիչների վերանորոգում և սպասարկում)։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ֆիզ․ անձը

Արուսյակ․ Ողջույն: Ֆիզ. անձը, որը մեկանգամյա ծառայություն է մատուցում, օրինակ՝ համակարգիչ է վերանորոգում, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Էլիզա. Բարև բոլորին: X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց

Արսինե. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է՝ Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը՝ ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես "Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով", թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:
.ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վերանորոգման ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը

242 Արսինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, օգնեք: Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան, վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին. ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր. Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Արման. Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգչային ծառայությունների մատուցում

Բաբկեն. Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն: Կանխավ շնորհակալ եմ: