Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ: Ես ապրում եմ քաղաք Գավառի Հացառատ թաղամասում, բայց մինչև նոյեմբերի սկիզբը եղել եմ գյուղի բնակիչ: Հիմա երեխաս 2 ամսականից ավել է: Ուզում եմ իմանալ, ես կարող եմ մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Ես և ամուսինս չենք աշխատում: Խնդրում եմ հստակ պատասխան տվեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արփինե. Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մելինե. Բարև ձեզ: Եթե անաշխատունակության նպաստի ժամանակ 12 ամիսները չեն ձևավորվում, կարո՞ղ ենք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները, և ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի, թե՞ ամիսների քանակի վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել երեխայի խնամքի նպաստից

Տաթև. Հարցս պահումների վերաբերյալ է։ Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել մայրության նպաստից և երեխայի խնամքի նպաստից, եթե չկատարված վարկային պարտականությունների պատճառով ԴԱՀԿ-ում են հայտնվել բանկային պարտավորություններս։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Աշխեն. Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ "Մուտքագրեք" հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գյուղական բնակավայրում բնակվողին հասնում է երեխայի խնամքի նպաստ

Գոհար. Բարև Ձեզ: Կներեք, ուզում եմ իմանալ, գյուղական գնակավայրում բնակվողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ /70 օրականից սկսած/:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք անձը զրկվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից

Լուսինե. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի օգտագործում մինչև դեկրետ գնալը

Արմինե. Բարև Ձեզ: Աշխատողը ապրիլ ամսին պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Մինչ այդ ուզում է օգտվել իր արձակուրդից, այդ դեպքում հաշվու՞մ ենք փաստացի աշխատած օրերը մինչև ապրիլ ամիս և տրամադրու՞մ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է ներառել մարտ ամսվա աշխատավարձը

Անի. Եթե մայրության նպաստ ներկայացվել է 09.03.20 - 26.07.20 հաշվարկվել և վճարվել է գումարը, այնուհետև 27.07.20 - 10.08.20 համար մարտ ամսվա աշխատավարձը պե՞տք է ներառել, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի և մայրության նպաստի հաշվարկման հետ կապված

Բարև Ձեզ: Արձակուրդային հաշվարկելիս, եթե նվազագույնից ցածր է՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձը, իսկ հիվանդության թերթիկի կամ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ ինչպե՞ս պետք է անել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել նպաստը

Arevik Hovakimyan. Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետը

Քրիստինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետը, եթե վերջին մեկ տարում աշխատել եմ երեք տարբեր ԱՁ-ների մոտ, ի՞նչ թղթեր են անհրաժեշտ և հերթականությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ: Ես Հռիփսիմեն եմ, ունեմ երկու անչափահաս երեխա, բնակվում եմ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս դասավորեմ, որ ամսական 18 000-ից ես էլ ստանամ՝ 4 և 3 տարեկան են երեխաներս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Տիգրանուհի. Բարև ձեզ: Կներեք, կասե՞ք՝ ես այժմ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց մինչև սեպտեմբեր գնալու եմ աշխատանքի, այնուհետև նորից գնալու եմ ֆիզ., քանի որ հղի եմ: Կասե՞ք՝ ինչքան կկազմի ֆիզ. արձակուրդի գումարը, ամսական աշխատավարձը 130 000 դրամ է: Նախապես շնորհակալություն: