
Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Մարիամ Գուրակլյան.
Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:

Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ


Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում
Գուրգեն․
Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!!
Մի էսպիսի հարց ունեմ.
Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով:
Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:

Աշխատակիցը պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ
Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել:
Եթե աշխատակիցը պետք է գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, նրա նպաստի հաշվարկման համար նախորդող 12 ամիսները չեն ձևավորվում, քանի որ ընդունվել է աշխատանքի 6 ամիս առաջ, ապա միջին աշխատավարձի հաշվարկման համար հանրագումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ 6-ի: Եվ նաև կուզեի իմանալ՝ միջին օրական աշխատավարձը բազմապատկում ենք աշխատանքային օրերի թվո՞վ, թե՞ օրացուցային օրերով: Եթե կարելի է, գրեք ամենավերջին փոփոխությունը օրենքի հղումով: Նախապես շնորհակալություն:

Սոցիալական վճարի հաշվին պետք է հատուցվի 25 000 դրամ
Խաթուն.
Բարև ձեզ: Աշխատողը մահացել է, հարազատներին ասել են, որ սոց. վճարից պետք է հատուցվի 25 000 դրամի չափով: Ինչպե՞ս է դա կատարվելու այն դեպքում, երբ աշխատակիցը սոց. վճար վճարող չէր: Խնդրում եմ տալ օրենքի հղում:

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում
Արմինե.
Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը:
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Դիանա Բադիյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ.
Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։
Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա:
Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Քրիստինե.
Խնդրում եմ, ասեք՝ ես կարո՞ղ եմ 18 000 դրամ նպաստը ստանալ, ես ֆիզ. արձակուրդից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, այնտեղ ունեցել եմ բալիկիս:

Մայրության նպաստի հաշվարկ
Ինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ
Ռիտա.
Բարև ձեզ:
Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:

Մայրության նպաստ ժամանակավոր աշխատողին
Աննա.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք:
Նախապես շնորհակալություն:

ԱՁ մայրության նպաստ
Հասմիկ.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, ուզում եմ իմանալ՝ եթե ֆիզ. ես գնում, որքա՞ն գումար են տալիս:

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը
Աղավնի.
Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։

Աշխատողի մահվան դեպքում
Արմինե.
Աշխատողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում մահացել է։ Մահվան նպաստ, արձակուրդի ավել օրերի հետ պահում, ինչպիսի՞ քայլեր պետք է կատարվեն:

Եթե երեխայի խնամքի նպաստի առաջին ամսվա գումարը չեն ստացել
Լիլիթ.
Բարև ձեզ: Ներեցեք, եթե երեխայի խնամքի նպաստը թղթերը ձևակերպելու պատճառով առաջին ամիսը չենք ստացել, կասե՞ք՝ այդ գումարը երբ կարող ենք ստանալ:
Վերջին մեկնաբանություններ