Tag: նպաստ
Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։
ԱՁ մայրության նպաստ
Լիլիթ.
Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։
Մայրության նպաստի հաշվարկ
Marta.
Հարգելի հաշվապահներ, իմ աշխատավարձը շատ զգալի բարձր է նավազագույն աշխատավարձի 15 պատիկից (մոտ 21 պատիկն է), այդպես է եղել վերջին 15 ամիսների ընթացքում, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե արդյո՞ք որքան գումար եմ ստանալու 155 օր մայության նպաստի համար 2023 թվականին (155 օր, քանի որ արդեն գիտեմ, որ կեսարյան հատում է լինելու): Խնդրում եմ կօգնե՞ք հաշվել, թե որքան եմ ստանալու՝ հաշվի առնելով նաև եկամտային հարկի նվազումը:
Մայրության նպաստի ձևակերպումներ
Էլինա․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ ստուգեք ձևակերպումները․
Մայրության նպաստ է ձևակերպվել և վճարվել։ Վճարված ամսվա եկամտայինի հաշվարկում նպաստը գերաանցել է հաշվարկված եկամտային հարկի գումարը, համապատասխանաբար գերազանցող մասը ստացվել է պետությունից։ Նպաստի գումարը հարկը ներառյալ 2,831,808.00, որից՝ եկամտայինի հաշվին 1,065,066.00, ստացված լրացումը 1,766,742.00 ՀԾ-ն ինքնաշխատ աշխատավարձի հաշվարկում լրացրեց դտ- 5242 կտ -5271 – 2,831,808.00։
Ճի՞շտ եմ հասկանում՝ ես ձեռքով պիտի ուղղեմ դտ- 5242 կտ -5271 – 1,065,066.00 և դտ- 2252 կտ – 5271 1,766,742.00 ։ Վերջին թղթակցությունը չկա հաշվային պլանում, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ եմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Անաշխատունակության նպաստ
Աստղիկ․
Հարգելի գործընկերներ, մի հարց էլ ես ունեմ՝ կապված աշխատողի երկարատև անաշխատունակության հետ։ 140 և ավելի օր աշխատողը, մնալով անաշխատունակության մեջ, վերադարձել է աշխատանքի՝ փակված անաշխատունակության թերթիկով, սակայն դեռևս ապաքինված չէ։
Հարց1 ․ Անաշխատունակության թերթիկ նորից ներկայացնելու դեպքում ընկերությունը կատարելու՞ է արդյոք վճարում՝ անաշխատունակության թերիթիկի համաձայն, ունի՞ այդ իրավունքը, թե՞ ոչ։
Հարց 2․ Եթե չի վճարում, ապա ինչպե՞ս է վարվում՝ համաձայն օրենքի։
Կանխավ շնորհակալություն։
Նպաստ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը աշխատում է համատեղությամբ, մյուս աշխատավայրից հաշվարկվել և վճարվել է նպաստի գումարը, կասե՞ք՝ մյուս գործատուն taxcervicov ինչ որ հաշվետվություն ունի՞ ներկայացնելու, կանխավ շնորհակալ եմ։
Արձակման նպաստ վճարվու՞մ է
Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանում հետևյալ դեպքում։
Աշխատողի հետ կնքված է եղել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
դրանից հետո նա գտնվել է անաշխատունակության արձակուրդում։ 120 օրը լրանալուց հետո բժշկական հանձնաժողովը ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել, պայմանագիրը երեք ամսով է կնքված եղել, քանի որ անաշխատունակության մեջ է եղել պայմանագիրը չի լուծվել, վերադարձել է աշխատանքի ծանուցում եմ տվել, որ պայմանագիրը տաս օր հետո լուծվելու է, բայց քանի որ ունեցել է չօգտագործված ամենամյա արձակուրդ, տրամադրել եմ արձակուրդը և պայմանագիրը լուծել եմ արձակուրդի ավարտի հաջորդ օրը, կատարել եմ վերջնահաշվարկ, եթե 60 օր հետո չեմ ազատել, արձակման նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ, և օրենքով ճի՞շտ է կատարվածը։
Նպաստից զրկում
Աննա․
Բարև Ձեզ, Աշխատակիցը նպաստ (փարոս) է ստանում, արդյո՞ք քաղիրավական պայմանագիր կնքելու դեպքում չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից։
Նպաստի հաշվարկ
Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107
Մայրության նպաստ միկրոյի դեպքում
Մանե․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Անժելա.
Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։
Նպաստն ավել է եկամտային հարկից
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ Մայրության նպաստն ավել է քան տվյալ ամսվա եկամտային հարկը։ Ինչպե՞ս պետք է ստանալ տարբերությունը։
Միկրոձեռնարկատիրության աշխատողի մայրության նպաստ
Տաթև.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս։ Ես հղի եմ և շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Աշխատում եմ միկրոձեռնարկությունում։ Իսկ հաշվապահը 99%-ով ասում է, որ միկրոն ֆիզ. արձակուրդի գումար չի տրամադրում։ Եվ եթե ստանալու եմ, դիմումը ձևը ինչպե՞ս իմանանք, և ո՞վ պետք է դա ճշտի։ Խնդրում եմ մանրամասնել։ Կանխավ շնորհակալ եմ։
Ա/Ձ դեկրետ
Լուսինե.
Բարև ձեզ: Խնդրեմ ինձ հստակ պատասխան կտա՞ք, եթե Ա/Ձ-ն՝ միկրոյի հարկման դաշտում աշխատող, 15.10.2022 գնալու է ֆիզ. արձակուրդ, ե՞րբ պետք է Ա/Ձ դադարեցում տամ։
Անաշխատունակության թերթիկ բարդ ծննդաբերության դեպքում
Անուշ.
Բարև ձեզ։ Հաշվապահներ ջան, բարդ ծննդաբերության դեպքում 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացնելը ժամկետային սահմանափակում ունի՞։
Օրենքում ինչքան փնտրեցի չգտա նման կետ։ 140 օրը լրանալուց հետո է վճարվում, թե՞ կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի։
Ե՞րբ է փախանցվում մայրության նպաստը
Քրիստինե.
Կներեք՝ մի հարց տամ. չաշխատող մայրերի 7 ամսականի գումարը դիմումը տալուց հետո քանի՞ օրվա ընթացքում է փոխանցվում գումարը։
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ
Անուշ.
Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն
Երեխայի խնամքի նպաստ
Արմինե.
Բարև ձեզ։ Գյուղաբնակ աշխատող մայրը ինչքա՞ն գումար է ստանալու երրորդ երեխայի դեպքում ամեն ամիս։
Փոխարինող աշխատակցի դեկրետ գնալու վերաբերյալ
Լուսինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը փոխաինող է մի քանի ամիս ժամանակով, իրավունք ունի՞ գնալու ֆիզ. արձակուրդ:
Դեկրետից դեկրետ
Սուսաննա Վանեսյան.
Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։
Դեկրետ գնալու վերաբերյալ
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։
Մայրություն նպաստի համար փաստաթղթեր
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):
Մայրության նպաստ
Անուշ.
Բարև ձեզ։ Ֆիզարձակուրդին տրամադրվող գումարի չափը ո՞ր դեպքում են հաշվում նվազագույն աշխատավարձի 15ապատիկի չափով։ Շնորհակալ եմ։
Անաշխատունակության թերթիկ
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը գտնվում է ամենամյա արձակուրդում և միարժամանակ ստացել է անաշխատունակության թերթիկ նույն ժամանակահատվածում, արդյո՞ք պետք է վճարվի այդ թերթիկի դիմաց նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։
Դեկրետից դեկրետ
Սոնա.
Հարգելի գործընկերներ, ողջույն։ Խնդրում եմ տեղեկացնել, եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի մեջ և կրկին ֆիզարձակուրդ է գնում, այդ պարագայում հարկայինի ծրագրում առաջին երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո է անհրաժեշտ մուտքագրել երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, թե՞ միաժամանակ պետք է մուտք անել, թե՞ առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։ Կանխավ շնորհակալ եմ։
Մայրության նպաստ
Վազգուհի.
Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 16․08․2022թ-02․01․2023թ․։ Ա/Ձ-ն մինչև 01․07․2022թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ հուլիս ամսվանից սկսած՝ շրջանառության համակարգում։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ ֆիզ․ արձակուրդը, եթե աշխատողի ամսական աշխատավարձը սահմանված է 91 276 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Եկամտային հարկի հաշվարկ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։
Երեխայի խնամքի նպաստ
Լուսինե.
Ողջույն:
Հարգելի մասնագետներ, ո՞րն է ֆիզ․ արձակուրդի միանվագ նպաստ ստանալու գործընթացն այն դեպքում, երբ հղի աշխատողը գտնվում է Հայաստանից դուրս, աշխատում է օնլայն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունում որպես հիմնարար աշխատող։ Ոչ աշխատանքային 140 օրվանից հետո ինչպե՞ս է նպաստը փոխանցվում։
Անաշխատունակության թերթիկ
Աստղիկ.
Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Հղի աշխատողին տրված է անաշխատունակության թերթիկ 140 օր նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար և ծննդաբերության կանխատեսվող օր է նշանակված 2022 թվականի օգոստոսի 17-ը, սակայն երեխան ծնվել է հուլիսի 31-ին։ Խնդրում եմ հուշեք՝ ժամկետների խախտումներով պայմանավորված ի՞նչ գործողություններ են առաջ գալիս, ի՞նչ պետք է անի գործատում տվյալ դեպքում։ Կանխավ շնորհակալություն։
Անաշխատունակության թերթիկ
Էլլա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ամենամյա արձակուրդի մեջ գտնվող վարձու աշխատողը ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Համընկումը 6 օր է կազմում։ Ամենամյա արձակուրդի երնարաձգումը ինչպե՞ս է կատարվում։ Եթե թերթիկը ավարտվում է ասենք դեկտեմբերկ 5-ին, ուրեմն այդ 6 օրերը գումարվում են անաշխատունակության թերթիկի ավարտին հաջորդող օրվան` գումարած 6 արձակուրդային օ՞ր։


