
Որսորդական խանութ
Գոհար․
Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։

Շրջանառության հարկի նվազեցում
Կարեն․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել սարքավորում, որը հետո արտահանել է։ Որպես հարկային գործակալ ֆիզ․ անձի փոխարեն վճարել է եկամտային հարկ։ Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ նվազեցնել ձեռքբերման գնի 4%-ը, և ո՞ր հոդվածով է դա հիմնավորվելու։

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ
Կարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, հարկվում է շրջ․ հարկով և ՍՊԸ է։ Խնդրում եմ օգնել․ ես պետք է հանձնեմ բացի եռամսյակայինից, ամսականից (201, 189, 232) նաև տարեկան 163-ը և վե՞րջ։

Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից
Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:

Ապրանքի վերադարձ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Տարայի վաճառք
Ռոման․
Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։

Դրոշմանիշային վճար
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք․
2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։

Լեզվի դասընթացների դասակարգիչ
Սոֆյա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի իր հիմնական գործունեությունից (փայտի արտադրություն), իրականացնում է նաև լեզվի դասընթացներ և վերջինիս համար դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվներ: Եռամսյակային հաշվետվություն ուղարկելուց, ո՞ր տողում պետք է գրել այդ գումարը (այլ գործունեությու՞ն): Եվ ո՞րն է դասընթացների համար դասակարգիչի կոդը: Շնորհակալություն:

Հարկային հաշվի արտացոլում
Արա․
Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:

Շրջ․ հարկի դիմումի վերջնաժամկետ
Նունե․
Բարև Ձեզ։ Չէի՞ք ասի՝ շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը և շրջ․ հարկի եռամսյա հաշվետվությունը մինչև ամսի քանի՞սը կարող եմ ուղարկել։

Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Շահաբաժնի վճարում
Սյուզի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:
Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:

ՀԴՄ անվանացանկ
Հասմիկ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:
Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Հրուշակեղենի վաճառք
Ռուբեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Գործունեությունը հետևյալն է - Մթերային խանութ է, ձեռք բերում և վաճառում հյութ, կաթ, տուփով սուրճ և հենց խանութի մեջ նաև արտադրում և վաճառում է խմորեղեն, կարկանդակ, գաթա, հաց և այլ հրուշակեղեն: Հարց․ արդյո՞ք ճիշտ կլինի ՀԴՄ սարքի վրա բացել երկու սեկցիա 1. Առևտուր 2. Արտադրություն։ Առևտրի մասով հարկը 1.5-ից 5 տոկոս, իսկ արտադրության մասով 3.5 տոկո՞ս։ Հարցի բուն իմաստը կայանում է նրանում, որ կարո՞ղ է արդյոք հրուշակեղենի վաճառքը որևիցե ձև դիտարկվել որպես հանրային սնունդ։

Շրջհարկի դիմում
Լիլիթ․
Բարի Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ -ն 2022-ին գործունեության դադարեցման հայտարարություն է տվել և մինչ այժմ վերսկսում չի տվել, շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար հիմա՞ պետք է տա , թե՞ գործունեությունը վերսկսելուց հետո։

ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում
Անա․
Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․
ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։

Արդյո՞ք կրկնակի հարկում է
Մելանյա․
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իրականացնում է օնլայն վաճառք մարքեթփլեյսում: Վաճառքի դեպքում գործակալի կողմից պրինցիպալի (այս դեպքում իմ ԱՁ-ն) անունից ապրանք ձեռք բերող անձին դուրս է գրվում հաշիվ վավերագիր: Միաժամանակ ես ապրանքը ձեռք եմ բերում այլ կազմակերպությունից (փաստացի իրականացնում եմ վերավաճառք), որը նույնպես իմ անունից հաշիվ վավերագիր է ուղարկում: Ստացվում է, որ մի ապրանքի վաճառքի դեպքում 2 հաշիվ վավերագիր են ուղարկում, մեկը մարքեթփլեյսը, մեկը այն վաճառողը , որից ես ապրանքը ձեռք եմ բերում: Արդյո՞ք ես այս դեպքում կրկնակի չեմ հարկվում, և երբ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը լրացնեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Կանխավ շնորհակալություն։

Շրջ․ հարկի բացառություն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Այստեղ պետական տուրքի մասով բացառությու՞ն է անում, քանի որ այն հարկվում է պետ տուրքի վճարով։

Գազաբալոնների ստուգաչափման հասույթ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, գազաբալոնների ստուգաչափման հասույթը շրջանառության հարկի հաշվարկում ո՞ր տողում է լրացվում: Կանխավ շնորհակալ եմ:

ՏՏ ոլորտի ԱՁ
Անա․
Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․
ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։
Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ