Tag: ուսուցում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Արփինե. Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ, լեզուների և մենթալ թվաբանության ուսուցմամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի շաբաթական աշխատաժամանակը

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։ Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արման Հարությունյան. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ: 1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը: 2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ: 3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրավորման դասընթացների կազմակերպում

Եղիա. Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Ժաննա. ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Աշոտ. Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ, այս գործունեությունը պահանջու՞մ է լիցենզիա կամ որևէ թույլտվություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարօրյա խմբակ բացելու համար

Էլեն. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչուհու հավելավճարը չի հաշվարկվել

Անուշ. Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ: Մեզ հասնում է տետրերի ստուգման գումար՝ աշխատավարձի 10 %, սակայն հաշվապահի չհաշվարկելու պատճառով ես այդ գումարը չեմ ստացել մեկ ամբողջ ուսումնական տարի: Հիմա ես ի՞նչ օրենքով կարող եմ ստանալ այդ գումարը, և արդյո՞ք ինձ դրա համար տուգանքներ չպետք է վճարեն: Հաշվապահն ասում է՝ «հիմք չունեմ վճարելու», քանի որ ՀՀԿԳՄՍՆ առանց այդ գումարի է հաստատել տարիֆիկացիան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին: 1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը: 2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում: 3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել: