Tag: պայմանագիր

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ.

Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Լուիզա․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատանքային պայմանագիր չկա կնքված։

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե.

Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ

Հակոբ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ տրամադրել եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ։ Շնորհակալություն։

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Գայանե․

Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին պետք է վճարել անկանխիկ եղանակով

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները վերաբերում են քաղաքացիաիրավական պայմանագրով վճարվող գումարներին:

Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Աստղիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում

Անի․

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կարող ենք միևնույն ավտոմեքենայի վերաբերյալ տարբեր անձանց հետ լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքել: Շնորհակալություն։

Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

Էլիզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։