Tag: պայմանագիր

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե.

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի.

Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru

Սխալմամբ նշվել է քաղաքացիաիրավական հարաբերությունների ժամկետ

Mariana.

Աշխատակցին էլ. եղանակով գրանցելուց նշել եմ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների սկիզբը, այլ նաև սխալմամբ քաղաքացիական հարաբերությունների սկիզբը: Նման սխալ կրկնվել է 15 աշխատակիցների մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Ավելացվել է պայմանագիր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Պայմանագիր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ պայմանագիրը.

  • Գույքի վարձակալության պայմանագիր

ԱՁ չունի պայմանագրեր հաճախորդների հետ

Tigran.

Հարգելի ընկերներ, ԱՁ-ն զբաղվում է խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Սակայն իր հաճախորդների հետ չունի պայմանագրեր: Այդ հանգամանքը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել և ինչպիսի՞:

ԱՁ-ն ցանկանում է ՓԲԸ-ի տարածքում անհատույց վարձակալության պայմանագիր կնքել

223

Արթուր.

Բարև ձեզ:

1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը:

2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:

Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել

Լուսի.

Կազմակերպությունը բոլոր աշխատողների հետ կնքում է նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել կենսաթոշակային տարիքը լրացած անձանց հետ:

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձև

Լիանա Պողոսյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք քաղաքացիաիրավական պայմանագրի ձև՝ բուժհաստատությունում աշխատոող ընդունելու համար: Կա՞ն տարբերություններ քաղաքացիաիրավական պայմանագրերի մեջ, թե որ հաստատությունում ես գործի ընդունում աշխատողին: Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի նվազագույն շեմի հետ կապված

Liana Pogosyan.

Խնդրում եմ ինձ ասել` եթե բժշկին ես ընդունում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի, բժշկի կատարած վիրահատության քանի՞ տոկոսը պետք է վարձատրեմ: Կա՞ արդյոք նվազագույն շեմ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Աննա.

Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին

ARMNAVASARDYAN.

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կազմակերպությունը ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը (ռեստորան) ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների (մատուցողների) ամսվա մեջ մի քանի օր: Ի՞նչ պայմանագիր կնքեմ նրանց հետ (ծառայությունների վճարովի մատուցմա՞ն): Արդյո՞ք այլ փաստաթղթեր էլ պիտի կազմվի նրանց հետ: Եվ արդյո՞ք ամեն անգամ պետք է կատարվի այդ թղթաբանությունը (ենթադրենք 2 օրը մեկ կանչում ենք աշխատանքի): Կանխավ շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար:

Ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը

Գոհար.

Ասացեք խնդրեմ, եթե պայմանագիր եմ կազմում ռուսական ընկերության հետ և ունեմ ռուբլու հաշիվ, ապա ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը:

Ցեսիայի պայմանագրի օրինակ

HasmikSed.

Բարև ձեզ:

Ինձ հարկավոր է ցեսիայի պայմանագրի օրինակ: Կխնդրեի օգնել այս հարցում: Խնդրում եմ առկայության դեպքում ուղարկել hasmik52005 շնիկ yandex.ru էլ-փոստով:

Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել

Anush.

Հարգելի կոլեգաներ, գրանցել եմ ՍՊԸ, որի հիմնադիրը նաև հանդիսանում է տնօրեն, արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:

Փոխառության վերադարձ

Մարգարիտա.

Բարև ձեզ, կասե՞ք` եթե հիմնադիրը կազմակերպությանը փոխառություն է տվել պայմանագրով, հիմա պետք է հետ վերադարձնենք, պե՞տք է փոխառության հետ վերադարձի պայմանագիր կնքենք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում:

Պայմանագրի օրինակ

Arsen.

Խնդրում եմ ուղարկել ինձ վառելիքի վաճառքի համար (ի պահ) պայմանագիր pajmanagir.pirarsen շնիկ mail.ru Շնորհակալություն: