
Որոշակի ժամկետով կնքված պայմանագիր
Արաքսյա.
Աշխատողի հետ ժամանակավոր կնքված պայմանագիրը ավարտվում է հունիսի 1-ին, ե՞րբ պետք է վճարեմ վերջնահաշվարկը՝ մայիսի 31-ի՞ն։

Ինչպե՞ս ծանոթանալ պայմանագրին
Աստղիկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Մի հետաքրքիր հարց եմ բերել։
Քաղաքացին, ով պատրաստվում է աշխատել անասնապահ, տառաճանաչ չէ, չգիտի գրել, կարդալ, ինչպե՞ս ծանոթացնել վերջինիս իր պայմանագրի հետ, ինչպե՞ս թույլ տալ որ վերջինս ստորագրի (ստորագրություն ունի), որ վավեր լինի։ Կանխավ շնորհակալություն
Խնդրում ասեք՝ տվյալ պարագայում ի՞նչ երաշխիքներ կան։

Վերջնահաշվարկի հետ կապված
Քնարիկ.
Բարև բոլորին։ Մի բան խնդրեմ ասեք՝ աշխատողի գրանցման հայտում աշխատանքային պայմանագիրը ավարտ են գրում ու նույն հայտում սարքում քաղիրավ։ Էս դեպքում վերջնահաշվարկի կարիք կլինի, թե՞ չէ։

Փոխառության վճարում
Մարգարիտա.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք հիմնադրին փոխառության դիմաց հանձնել հիմնական միջոց: Եվ, եթե այո, ապա բավարա՞ր է արդյոք միայն պայմանագիր կնքել, թե՞ անպայման պետք է հ/ա դուրս գրվի: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողը կենսաթոշակային տարիքի է
Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք՝ եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրացել է և ուզում ենք պայմանագիրը երկարաձգել, հրաման պիտի՞ տրվի անպայման, թե ինչպես պիտի արվի, և օրենքի հղում կա՞ արդյոք։

Աշխատողի գրանցման հայտ
Քնարիկ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ խորհուրդ տվեք՝ աշխատողի գրանցման հայտում նշված է աշխատանքային պայմանագիր, բայց պետք է փոխել քաղիրավ, կարո՞ղ եմ հնի վրա փոխել ու ինչպե՞ս դա անեմ։ Շնորհակալություն։

Ենթավարձակալություն
Հայարփի․
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը իր գործունեությունը ծավալում է ֆիզ. անձից վարձակալած տարածում, ունի պայմանագիր և ամեն ամիս վճարում է 10 % եկամտային հարկ, և պայմանագրով ամրագրված է, որ կարող տալ ենթավարձակալության: Հիմա ամսով ցանկանում ենք տալ, սակայն շաբաթական 2 օր, մեկ այլ ՍՊԸ-ի, միկրոյի դաշտում գործող: Հարցս հետևյալն է․ կարո՞ղ ենք կնքել ծառայության մատուցման պայմանագիր առանց նոտար և կադաստրի գրանցման՝ օրավարձով հանձնելով որպես ստանդարտ գործարք, թե՞ պարտադիր կնքենք ենթավարձակալության պայմանագիր։ Շնորհակալություն

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, եթե պայմանագրով ապրանքը առաքվի մինչև պատվիրատուի պահեստ։

Փոխառության պայմանագիր
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:

ՍՊԸ զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Պատվերն իրականացնելիս անհարժեշտություն է առաջացել օգտվել միջնորդ կազմակերպության ծառայություններից մետաղյա կոնստրուկցիաներ և այլ բարդ աշխատանքներ իրականացնելու համար, որը կազմում է ամբողջ աշխատանքի գրեթե 70%: Արդյոք կարո՞ղ է տվյալ ՍՊԸ-ն պատվերի ամբողջ գումարը վերցնել պատվիրատուից և փոխանցել դրա որոշակի մասը միջնորդ կազմակերպությանը: Ի՞նչ հաշվիներ են գրվելու միջնորդ կազմակերպությանը, ինչպիսի՞ հարկեր են առաջանում և արդյոք պարդադի՞ր է պայմանագիր կնքելը, եթե գումարը գերազանցում է 1 000 000դր:

Բնակարանը տրվել է վարձակալության
Մարի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք կողմնորոշվել․ իմ բնակարանը հանձնում եմ վարձակալությամբ այլ ֆիզ. անձի: Չունեմ պայմանագիր: Կասե՞ք՝ այս դեպքում ի՞նչ խնդիրեր կարող են առաջանալ: Եվ եթե կնքեմ պայմանագիր՝ ինչպիսի՞ ընթացակարգ է, ի՞նչ պարտավություններ կունենամ: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

ՀԿ հանգանակություն է ստացել
Իրինա․
Բարև ձեզ։ Եթե ՀԿ-ն հանգանակություն է ստանում ու մի երկու բանկային ծախս կատարում, տնօրեն գրանցելը պարտադի՞ր է, և արդյո՞ք կարող ենք տնօրենի հետ կամավոր աշխատանքի պայմանագիր կնքել։

Նյութական պատասխանատվության պայմանագիր
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ընկերության աշխատակցի հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր /օրինակ՝ պահեստի պատասխանատուն է եղել/, սակայն նա անցնում է այլ հաստիքով աշխատանքի, որի հետ չի պահանջվում կնքել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր, տվյալ դեպքում հաստիքի փոփոխման համաձանագրում կամ հրամանում պարտադի՞ր է նշել՝ լուծել այս ինչ թվականին կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը և նշանակել այս ինչ պաշտոնի։ Եթե չնշվի, ապա դա կարո՞ղ է դիտարկվել որպես կոպիտ սխալ, և առհասարակ, ինչպե՞ս է ընթացակարգը: Կանխավ շնորհակալություն:

Ձեռքբերում ֆիզ․ անձից
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:

Պայմանագրի օրինակ
Ակա․
Բարև Ձեզ։ Ինձ պայմանագրի օրինակ է հարկավոր` նախադպրոցական ուսուցման պայմանագիր ծնողի հետ։

Կազմակերպությունը տենդեր է շահել
Աստղիկ․
Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։

Եկամտային հարկի հաշվարկ
Սոֆա.
Բարև Ձեզ: Մի հարց. 2021թ. վարձավճարը 150 000դ., 2021թ. եկամտայինի հաշվարկում հունվար, փետրվար, մարտ ցույց եմ տվել, իսկ մնացած 9 ամիսները մոռացել եմ: Հիմա ես կարո՞ղ եմ այդ ամիսների գումարները 2022թ. եկամտայինում 150 000 գումարեմ ներառեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներից խուսափելու համար: Նշեմ, որ վարձ. պայմանագիրը նոտարով հաստատված է և ֆիզ. անձից է վարձակալած: Շնորհակալ եմ նախապես:

Փորձաշրջանի ժամկետ
Անահիտ7.
Բարև Ձեզ, հարգելիներ: Եթե աշխատողը փորձաշրջանի մեջ է և պայմանագրով նշված է փորձաշրջանի ժամկետը` ինչպե՞ս կարող եմ taxservice-ով նշել այդ փորձաշրջանի պահը:

Ծառայության ձեռքբերում
Զանուշ Հայրապետյան.
Բարև Ձեզ։ Մանկապարտեզին անհրաժեշտ է միայն սննդամթեքի գնման գործընթացը կազմակերպելու համար ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն: Հարցը հետևյալն է․ ծառայության ձեռք բերումը իրականացվում է մեկ անձ գնման ընթացակարգով, որի արդյունքում կնքվում է ծառայությունների գնման պայմանագիր, թե՞ համապատասխան մասնագետի հետ կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ ո՞րն է տարբերությունը: Խնդրում եմ ուղղորդել: Կանխավ շնորհակալություն:

Շրջանառության հարկի դրույքաչափեր
Նարեկ.
Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ