Tag: պարապուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել հասանելիք ամենամյա արձակուրդը

Գայանե. Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Երբ աշխատողը նվազագույն աշխատավարձից ցածր է վարձատրվում, դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն, իսկ երբ աշխատողը 0.5 դրույք է աշխատում, կրկին գործատուն է վճարու՞մ: Եթե այո, խնդրում եմ՝ օրենքի ո՞ր հոդվածն է: Ես չգտա 0.5 դրույքի մասով, ինձ ասացին 0.5 դրույքի դեպքում աշխատողից ես պահում: 2 -րդ հարց: Մանկապարտեզը ամբողջ 2020 թվականը չի գործել covid-ի պատճառով: Աշխատողները 2020 թվականը ամբողջությամբ հարկադիր պարապուրդ են վճարվել 2/3-ով: Աշխատողներին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Կրկին ինձ ասացին, որ չի հասնում արձակուրդ, այսինքն՝ վերջնահաշվարկի դեպքում 2020 թվականը հաշվարկից դու՞րս է՝ այո: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ: Եթե ընկերությունը սահմանում է հարկադիր պարապուրդ /ոչ աշխատողի մեղքով/, ապա փաստաթղթային առումով ինչպե՞ս է դա կարգավորվում: Անհրաժե՞շտ է արդյոք հրաման տալ: Եթե այո, ապա ինչպիսի՞ հրաման է՝ լոկալ, թե՞ անհատական: Եթե կա նման հրամանի օրինակ՝ կարող եք տրամադրել /arpinemanukyan13 շնիկ gmail.com/: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարապուրդը հաշվարկելու վերաբերյալ

Hermine. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ խախտում կանեմ, եթե պարապուրդը չհաշվեմ աշխատողի միջին ժամային կամ միջին աշխատավարձի հիման վրա, այլ, հիմք վերցնեմ ընթացիկ սահմանաված աշխատավարձի չափը, սակայն էլի պահպանեմ նվազագույն աշխատավարձի մասին կանոնները:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine. Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով

Լիլիթ․ Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկը հունիսին 2 շաբաթ գտնվել է հարկադիր պարապուրդում և վճարվելու է 2/3-ով, արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րքան գումար կվճարվի հարկադիր պարապուրդի համար

Մարիամ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում։ Մինչև 17.01.2019թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում, որից հետո հիմնարկը լուծարվել է։ Փետրվարի 3-ից անցել եմ գրանցված այլ աշխատանքի, սակայն համավարակի պատճառով այս պահին հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում և չեմ վարձատրվում։ Որքան գումար եմ ստանալու, եթե պայմանագրով գրված է 92 000դր։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419 Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: 1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ, 2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 2761.12=102 229 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարապուրդի վճարի հաշվարկ

Մարիամ. Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե. Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում պարապուրդի համար վճարվող գումարը

Արմինե. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե հաստատությունում բոլոր աշխատողները ստանում են մինիմալ աշխատավարձ, կան աշխատողներ, որ նույնիսկ 1 դրույքով չեն աշխատում, ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ դեպքում հարկադիր պարապուրդը, եթե այն չպետք է պակաս լինի նվազագույնից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Էլլա. Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվելու աշխատակցին

Անգելինա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ես գրանցված աշխատող եմ, այս վիրուսի պատճառով մեկ ամիս է տանն եմ, աշխատավարձս օրը 2 500 դրամ է: Կասե՞ք՝ ինչքան պետք է կազմի ինձ հատկացվող գումարը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը

Անի. Համալսարանը իրավու՞նք ունի կարանտինով պայմանավորված իրավիճակում ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձը կրճատել՝ համարելով ստեղծված իրավիճակը «պարապուրդ»: