
Արդյո՞ք հասնում է պարգևատրում
Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` պետական հիմնարկում աշխատողին մինչև 6 աշխատանքային ամիս լրանալը պարգևատրում հասնու՞մ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է
Աննա.
Կարո՞ղ եք ասել, եթե արհմիությունում որոշել են աշխատողներին պարգևատրում կամ հավելում տալ, դա հարկվու՞մ է:

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը
Արտակ.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը
Hasmik.
Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:

Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում
Armine.
Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Ունեցել է երեխա: Ցանկանում ենք դրամական խրախուսանք տալ մայրիկին: Իրավունք ունե՞նք արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում տալ այն:

Միջին աշխատավարձ հաշվելիս
Աննա.
Բարև ձեզ:
Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):

Պարգևավճարից ի՞նչ հարկեր է պահվում
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասեք` պարգևավճարից ի՞նչ հարկեր է պահվում:

Արձակուրդայինի հաշվարկ
Հրաչյա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս:
Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար:
Կանխավ շնորհակալություն օգնության համար:
Հարգանքներով, Հրաչ:

Նախածննդյան արձակուրդ
Ռաֆիկ.
Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Կազմակերպությունում կա 12 աշխատող
Gayane.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:

Աշխատանք վնասակար պայմաններում
Մարիամ.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:
2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն
Նանա.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն

Պարգևատրություն
Արմինե.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:

Հարկեր աշխատավարձից
Մարինա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Պարգևատրման գումարի վերաբերյալ
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ Տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվապահ, նախահաշվով ունեմ նախատեսած 4112 հոդվածով պարգևատրման գումար, ուզում եմ իմանամ` այդ գումարը վճարելիս որևէ պահում արվում է, թե ոչ, կենսաթոշակային հաշվարկվում է, թե ոչ այդ գումարի համար, կամ սոցի ու եկամտահարկի հաշվետվությունում նշվում է, թե ոչ:

Պարգևատրություն աշխատակիցներին
Լարիսա.
Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ