Tag: սխալ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սխալ գրառում դրամարկղային գրքում

Արևիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` դրամարկղի գրքում սխալ եմ թույլ տվել, գումարը պակաս եմ լրացրել, ի՞նչ կարող եմ անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի վերադարձի դեպքում

Անուշիկ. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վաճառել է ապրանք ՀԴՄ կտրոնով, և անմիջապես վերադարձ է կատարվել: Այդ կտրոնը պատճենահանվել է և տրվել գնորդին: Հիմա ուզում եմ իմանալ իմ հետագա անելիքը: Պե՞տք է արդյոք գրել տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների՝ սխալմամբ գրանցման մասին: Եվ էլ որտե՞ղ պետք է այդ վերադարձված գումարի կտրոնը երևա: ԱԱՀ հաշվետվության հետ կապված ինչ-որ հարց առաջանու՞մ է, թե՞ ոչ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումար

Սվետլանա. Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղղում դրամարկղային գրքում

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Լառա. Հարգելի կոլեգաներ, ես ստանձնել եմ շատ բարդ պարտականություն, վերցրել եմ մի արտադրության հաշվապահություն, որի նախկին հաշվապահը 3 տարի շարունակ հանձնել է հաշվետվություններ, որոնց թվերը չեն համապատասխանում ոչ մի փաստաթղթի հետ, կարելի է ասել` օդից վերցրած թվերով, հաշվառում չի տարել և ոչ մի գործ ընդհանրապես արված չէ: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել նման իրավիճակում: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքում սխալ թույլ տալու դեպքում

Լուսինե. Հարգելի կոլեգաներ, առաքման գրքում տողերի սխալ եմ թույլ տվել, հին օրենքով տողի վրա գիծ էր քաշվում և ստորագրվում, նորով չգիտեմ, խնդրում եմ օգնել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Ֆլորա. Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: 2011թ.-ի փետրվարին կատարել ենք փոխանցում պարտադիր սոց, ինչպես նաև փոխանցել ենք տույժ վճարումն ուշացնելու համար` նպատակը նշվել է փոխանցման ժամանակ: Սակայն այդ հաշվարկը պետք չէր անել և առավելևս փոխանցել: Եթե կարող եք, գրեք խնդրում եմ, ի՞նչ ձևակերպումներ անեմ ճշգրտելու համար, և արդյո՞ք գերավճար կդիտվի այդ փոխանցումը` չնայած նրան, որ նպատակը նշել ենք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա. Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի լրացման հետ կապված

Մարիա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հարկային հաշիվ լրացնելիս թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել բնօրինակի վրա, և չափման միավորի տեղում "հատ" բառի փոխարեն լրացվել է քանակը`ասենք 71, նման սխալը ինչպե՞ս կարելի է շտկել կամ չշտկելու դեպքում մի՞թե փաստաթուղթը կհամարվի սխալ լրացված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վերահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված: