
Կարող է ՍՊԸ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աշոտ.
Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

ՍՊԸ-ն զբաղվելու է անշարժ գույքի վաճառքով
Ռուզաննա.
Բարի երեկո: ՍՊԸ-ն դադարի մեջ է եղել մինչև 2019թ.-ի դեկտեմբերը, կատարել է 2 400 000 դրամի գործարք, այդ ժամանակ շրջ. հարկի հայտարարություն էր տրված: Հարցս՝ կարո՞ղ եմ ՍՊԸ-ի համար տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն 2020թ.-ի համար, կատարելու է 1 գործարք՝ անշարժ գույքի վաճառք:

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում
Լիլիթ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մոտ 47 մլն կուտակված գումար կա, 33 մլն էլ՝ չբաշխված շահույթ, ինչպե՞ս կարող եմ պակասեցնել դրանք:

Ինչպե՞ս վարել դրամարկղային գիրքը
Նաիրա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, ինչպես վարել դրամարկղային գիրքը, եթե ՍՊԸ-ն գործարքները կատարում է հաշվարկային հաշվից, օնլայն տարբերակով: Շնորհակալություն:

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ, լեզուների և մենթալ թվաբանության ուսուցմամբ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նինա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն, որը 2018-2019թթ.-ին համարվել է ընտանեկան ձեռնարկատիրություն, կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ (գրանցված գործունեության տեսակը՝ «Ծրագրային ապահովման մշակում»): Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն ցանկանում է անցնել շրջանառության հարկի համակարգ
Արամ.
Ո՞վ կարող է օգնել ինձ: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ցանկանում եմ անցնել շրջ. հարկի համակարգ, սակայն վստահ չեմ, թե ինչքանով է դա ձեռնտու իմ ՍՊԸ-ին: Շրջանառությունը 2019թ. եղել է 10 281 856 դրամ, ԱԱՀ-ն՝ 1 584 660 դրամ: 2019թ. արտերկրից ներմուծել եմ ընդհանուր մաքսային արժեքով 6 315 493 դրամի ապրանք, ԱԱՀ-ն՝ 2 265 902 դրամ, ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գումարը կազմել է 2 240 429 դրամ, ԱԱՀ-ն՝ 90 364 դրամ: Նախորդ տարի վճարել եմ 342 557 դրամ շահութահարկ և 2019թ.-ին՝ 68 511 դրամ եռամսյակային կանխավճար: Եթե կարող եք օգնել, շատ շնորհակալ կլինեմ:

Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար
Նարինե.
Ցանկանում եմ բացել բեռնափոխադրման ընկերություն, ո՞րն է ավելի նպատակահարմար՝ Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ ծախսեր են սպասվում:

Անձը ցանկանում է զբաղվել անվտանգության սպասարկման գործով
Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել
Արման Հարությունյան.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ
Հով․
ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:

ՍՊԸ ժամանակավոր դադարեցման համար
Մերի.
Բարև ձեզ: ՍՊԸ ժամանակավոր դադարեցման համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, խնդրում եմ օրենքի հղում տալ:

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի
Հասմիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:
Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ բացելու դեպքում
Սոնա Ղազարյան.
Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Ուսումնական կենտրոն բացելու համար
Գայանե.
Ուսումնական կենտրոն բացելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է: ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Երրորդ անձին լիազորելու վերաբերյալ
Բարև ձեզ: ՍՊԸ-ի տնօրենը իրավունք ունի՞ իր կողմից, առանց նոտարի, երրորդ անձին լիազորելու ՍՊԸ-ի կողմից պետական մարմնի հետ պայմանագիր կնքելու:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Հռիփսիմե.
ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 20.09.2019թ.: Մինչ օրս չի սկսել որևէ գործունեություն իրականացնել: Շրջանառության հարկ վճարելու մասին դիմում չի ներկայացվել: Արդյո՞ք պետք է ներկայացնել այս տարվա 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվություն: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, թե՞ կա հնարավորություն գործունեությունը չսկսելու կամ կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Դիանա Բադիյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

Ֆիզիկական անձը ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ
Ալբերտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:

ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ
Մարիամ.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ, և բոլոր խանութներում նույն ապրանքները ներմուծված են տարբեր անուններով, ապա դա օրենքի խախտու՞մ է:
Վերջին մեկնաբանություններ