Tag: ՍՊԸ

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Նարինե. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս: Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ: Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է): Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն նախարարությունից գումար է ստացել

Գոհար. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի այսպիսի վիճելի հարց է առաջացել. ՍՊԸ-ն նախարարությունից ստացել է, ասենք թե, 5 000 000 գումար ՀԿ-ի համար՝ գիրք տպագրելու նպատակով: Այդ գումարից ՍՊԸ-ն ծախսել է տպագրության վրա, իսկ ստացած գումարի 60 տոկոսը՝ 3 մլն, կազմում է հոնորարը: Հոնորարը ստացել է ՀԿ-ի նախագահը՝ գիրքը գրելու համար: Ես կցանկանայի իմանալ՝ ինչ կարգի վճարումներ են արվում: Ես գիտեմ, որ հոնորարի 10 տոկոսը պետք է փոխանցվի պետ. բյուջե: Եթե այլ պատասխաններ կլինեն, ես երախտապարտ կլինեմ ձեզ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսինե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարօրյա խմբակ բացելու համար

Էլեն. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Տիգրան. Բարև ձեզ: ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Վահրամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Ռուզան. ՀԿ-ն ցանկանում է իրեն պատկանող տրակտորները փոխանցել իր կողմից հիմնադրված ՍՊԸ-ին՝ նրան փոխանցելով սեփականության իրավունքը։ Ի՞նչ տիպի պայմանագրով պետք է կատարվի փոխանցումը և արդյո՞ք այդ փոխանցումը կառաջացնի հարկային պարտավորություններ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է

Մ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Նոր բացված ՍՊԸ է, ուզում ենք աշխատող ընդունել, բայց աշխատողը ազգությամբ վրացի է, ու գործունեություն պետք է ծավալի ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ տարածքից դուրս: Ճի՞շտ է՝ կնքվի ծառայության մատուցման պայմանագիր, թե՞ աշխատանքային: Եվ եթե այստեղ չի գործունեություն իրականացնում, առանց սոց. քարտի ու կացության քարտի կարո՞ղ ենք հայտ ուղարկել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ և վաճառել

Տաթև. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ձևակերպել հետևյալ խնդիրը՝ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ՝ 10 հատ 210 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Ձեռք բերված ապրանքներից վաճառել է 5 հատ 120 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Որոշել բյուջե վճարման ենթակա գումարը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարսանեկան զգեստների վարձույթի սրահ բացելու համար

Ռոման. Բարև ձեզ: Հարսանեկան զգեստների վարձույթի սրահի համար ԱՁ՞, թե՞ ՍՊԸ խորհուրդ կտաք: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Ում կարող եմ դիմել թղթաբանության հարցերով օգնելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն պատրաստվում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սիրանուշ. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: ՍՊԸ-ն պատրաստվում է զբաղվել բեռնափոխադրումներով դեպի Ռուսաստան և Վրաստան, ինչպես նաև զբաղվում է սալաքարերի արտադրությամբ: Ես ՍՊԸ-ի հաշվապահություն առաջին անգամ եմ անելու, ինչի՞ց սկսեմ ու ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվի հարկային մարմին: