
Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք:
Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:

Գրավատնային գործունեության հետ կապված
Վարդան Գրիգորյան.
Իրավունք ունի՞ արդյոք գրավատունը վարկառուից բացի տոկոսավճարներից այլ վճարներ, օրինակ` վարկի ձևակերպման վճար, սպասարկման վճար կամ այլ միջնորդավճարներ գանձել: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել, քանի որ "Գրավատնային գործունեության մասին" օրենքում չի խոսվում այդ մասին:

Երկարաժամկետ վարկի ձևակերպումներ


Երկարաժամկետ փոխառությունների տրամադրում
Բագրատ.
Երկարաժամկետ փոխառությունների տրամադրում` ինչպե՞ս ձևակերպեմ թղթակցությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում
Լուսինե.
Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում վարկառուից՝ վարկային պայմանագիր կնքելիս:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին
Արտաշ.
Բարև ձեզ:
Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է:
Շնորհակալություն:

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով
Վահագ.
Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:

Կազմակերպությունը վարկ է ստացել
Նանա.
Հարգելիներս, կազմակերպությունը ստացել է վարկ $ 60000 մեկ տարի մարման ժամկետով, տոկոսագումարը մեկ տարվա համար կազմում է $ 5999.99: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վարկի ստացման ժամանակ և հետագա մարումները կատարելիս: Կանխավ շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի լրացման վերաբերյալ
Anna.
Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը լրացնելիս 6-րդ աղյուսակում Պարտավորությանների բաժնում 21-րդ տողում` "Ստացված վարկեր և փոխառություններ" - այդ տողում ես պե՞տք է նշեմ տնօրենից ստացված անտոկոս փոխառության գումարը: Շնորհակալություն:

Երկարաժամկետ վարկի ստացում
Anna.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս:

ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում
EvA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞... Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ:
Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:

Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը
E.
Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:

Վարկերի և փոխառությունների վերաբերյալ
Կարինե.
Վարկերի և փոխառությունների վերաբերյալ ի՞նչ բլանկներ և փաստաթղթեր կան:

Վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառում
Արթուր.
Խնդրում եմ ինձ ներկայացրեք վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառումը և ակնկալվող դրամական հոսքերի զեղչումը:
Կանխավ շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ