
Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել
Անի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք:
Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան
Քնարիկ.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը
Լուսինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Վերգի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ
Արմեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել:
Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին:
2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ:
Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ:
Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը
Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Վերջնահաշվարկի վճարման կարգ
Ռուզաննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ներկայացնել վերջնահաշվարկի վճարման կարգը: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.10.2010թ. և ազատվել 01.09.2016թ.:

Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ
Մար.
Բարև ձեզ: Աշխատակիցը աշխատել է որպես գիշերային պահակ և ստացել հավելավճար մինչև 01.08.2016թ., սակայն հրամանով տեղափոխվել է այլ աշխատանքի 13.06.2016թ. առանց հավելավճարի: Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ, և հետ պահվի հավելավճարը, և ի՞նչ կարգով:

Վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում արձակուրդի չօգտագործված կամ ավել օգտագործված օրերը հաշվելու համար, և ավել օգտագործված ավերի համար պահում անելիս ո՞ր օրենքով են ղեկավարվու՞մ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել
Լիլիթ.
Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Անի.
Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:

Ամենամյա արձակուրդի հետ կապված
Արմենուհի.
Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք:
1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար:
2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը:
Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ
Հերմինե.
Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:

Արդյո՞ք աշխատողը ունի չօգտագործված արձակուրդի օրեր
Լիանա.
Խնդրում եմ պարզաբանել: Ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014թթ. ուս. տարվա համար՝ 35 օր, 2014-2015թթ.՝ 35 օր և 2015-2016թթ.՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Արտյոմ.
Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Անահիտ.
Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ
Ելենա.
Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ
Մարիանա.
Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ
gayane.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Աշխատողը իր հերթական ամենամյա արձակուրդից օտվելուց հետո, աշատելով 15 օր, գնացել է իր հաշվին արձակուրդ 60 օր ժամկետով, ապա ազատվել աշխատանքից` դիմումի համաձայն: Այդ դեպքում աշխատողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ: Շնորհալալություն:

Արդյո՞ք վերջնահաշվարկը պարտադիր է
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
եթե աշխատողը աշխատել է 01.03.2015-31.08.2015թթ., այսինքն՝ 6 ամիս, արդյո՞ք Ընկերությունը պարտավոր է կատարել վերջնահաշվարկ: Հարցս առաջացել է նրանից, որ աշխատողը կարող է արձակուրդ գնալ Ընկերությունում 6 ամիս աշխատելուց հետո: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ