Tag: փաստաթղթեր

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen. Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան. Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Շողիկ. Ցանկանում եմ թարմ ձկան և մսամթերքի խանութ բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հիմնարկների կամ կազմակերպությունների թույլտվությունն է անհրաժեշտ: Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա. Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը

Կարինե. Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը` 18000 դրամը, երեխայի ծնվելուց հետո՞, թե՞ բյուլետենի լրանալուց հետո: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել նպաստը ստանալու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ: 1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ: 2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը: 3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը: Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում

Աննա. Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ձևակերպելու դեպքում

Արմինե. Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Արմեն. Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Նոնա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնել

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • ԱԱՀ-ի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Դիմում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Անի. Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա. ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի համարակալում

Կարեն. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տուգանք է հասնում դրամարկղային փաստաթղթերի համարակալման ժամանակ հաջորդականության խախտման համար, այսինքն, օրինակ, ելքի օրդեր N 10-ից հետո 12 համարակալելու դեպքում: