Tag: փաստաթղթեր

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պիտի կազմվեն

Մարիանա. Հարգելի կոլեգաներ, օգնեք, խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ, ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պետք է կազմվեն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ... Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխել

Արթուր. Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության պահեստից ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխենք շրջանում գտնվող խանութ: Եթե հնարավոր է` ուղարկեք նաև փաստաթղթի ձև:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում մագիստրատուրայում սովորելու համար

Շուշան. Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղեթերթ

Արման. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք կազմակերպության մեքենաներով ապրանք մատակարարելիս նրանց անհրաժեշտ է ուղեթերթ: Եվ արդյո՞ք կա ուղեթերթի սահմանված ձև: Կխնդրեի, եթե հնարավոր է, հղումներ անել կոնկրետ որոշմանը կամ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության լուծարման դեպքում

Գուրգեն. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ

Tatev. Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ բլանկներ են լրացվում

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, ես խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել մեքենային ուղեկցող (ինչ փաստաթուղթ է լրացվում) բլանկ և գործուղման գնացողների համար ինչ բլանկ եմ լրացնում, նաև այդ բլանկի նմուշը, շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեությունը վերսկսելու համար

Վիկա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կնքում

Արմինե. Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն

Մարիա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` 1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար: 2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան): Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար

Մարինե. Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ

Anna. Խնդրում եմ օգնեք, ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ գրքեր կամ այլ փաստաթղթեր պետք է լրացվի: Ունի ՀԴՄ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ հանձնել

Անի. Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ ասել, թե փաստաբանական գրասենյակը ինչպիսի հաշվետվություններ է հանձնում, նորաբաց գրասենյակի համար ինչպիսի՞ փաստաթղթեր են աանրաժեշտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տրանսպորտային ծախսի ձևակերպում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն. Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն: