
Ապահովագրական հատուցման ձևակերպում
Անի․
Բարի օր: Հարգելի՛ գործընկերներ, եթե ապահովագրական ընկերությունից մեքենայի վնասի փոխհատուցման գումար ենք ստացել, ինչպե՞ս ձևակերպել: Ի՞նչ ձևակերպում տալ: Շնորհակալություն։

Շենք կառուցելու ձևակերպումները
Սերգեյ․
Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Գովազդի գումարը փոխանցվել է անձնական քարտից
Լյուդմիլա.
Բարի երեկո։ Խնդրում եմ մեկնաբանեք. կազմակերպության աշխատակիցը առցանց վճարում է կատարել իր անձնական գումարներից կազմակերպության գովազդի համար։ Հիմա պետք է այդ գումարը փոխհատուցել։ Ինչպե՞ս կարող եմ դա անել, իրավունք ունե՞մ արդյոք կազմակերպության հաշվեհամարից փոխանցել աշխատակցի քարտին նպատակը գրելով՝ ֆեյսբուքի գովազդի փոխհատուցում։

Մայրություն նպաստի համար փաստաթղթեր
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):

Նպաստի փոխհատուցում
Ռուբ.
Հարգելի հաշվապահներ, միկո ընկերության աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ, որը ներառյալ հարկերը կազմել է 198 200 դրամ, ֆիրման պահել է 5 000 դրամը և աշխատակցին վճարել 193 200 դրամ։ Վճարման ամսվա դրությամբ ընկերության ունեցած եկամտային հարկը կազմել է 10 000: Հարկային ներկայացված տեղեկանքում, պետությունից փոխհատուցման ենթակա գումարը լրացվել է 183,000, սակայն հարկայինից ուղղել են 188 000: Այսինքն՝ ես սխա՞լ եմ հասկացել, որ փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հարկերը պահած գումարից։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անահիտ.
Բարև Ձեզ: Պետության կողմից ընկերության հաշվարկային հաշվին փոխանցվել է վճարված մայրության նպաստի տարբերությունը, ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այն։

Նպաստի փոխհատուցում
Անի․
Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։

Լիզինգով ձեռքբերված բեռնատար
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության բեռնատար մեքենան վթարի է ենթարկվել՝ լիզինգով վերցված, ապահովագրությունը փոխատուցել է և մեքենան վերանորոգվել է։ Էս դեպքում էլ՞ վերանորոգման գումարը պետք դիտարկել կապիտալ բնույթի ծախս ու ավելացնել հաշվեկշռային արժեքին։ Շնորհակալություն։

Ե՞րբ է փոխանցվում մայրության նպաստը
Լիլիթ․
Բարև ձեզ։ Կասեք ինձ՝ ե՞րբ է ֆիզարձակուրդի գումարը նստում գործատու հաշվին։ Աշխատողը արձակուրդի է անցել 01.02.2022թ․։

Դրամական փոխհատուցման պահանջ
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:

ԱԱՀ վերադարձ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։

Եկամտային հարկի փոխհատուցում
Գևորգ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ես աշխատում եմ միանգամից 2-ից ավելի պետական հաստատությունում և յուրաքանչյուր վայրից պետական բյուջե եմ վճարում եկամտային հարկ։ Բացի հիփոթեքային վարկատեսակից, կա՞ն այլ միջոցներ այդ գումարները ետ ստանալու: Կանխավ շնորհակալ եմ։

Ավելացվել են փաստաթղթեր

|
![]() |
|
![]() |
|
![]() |

Փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձև
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, հարկային ներկայացվելիք գործատուին փոխհատուցման ենթական գումարների մասին տեղեկանքի ձև կարո՞ղ եք ուղարկել: Խոսքը հղիության և ծննդաբերության անաշխատունակության նպաստի փոխհատուցման գումարի մասին է: Շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մելինե.
Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ մայրության նպաստի ժամանակ, եթե որոշ մասը եկամտային հարկից է դուրս գալիս, իսկ մյուս մասը փոխհատուցվում է:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել շահաբաժիններից եկամտահարկի գումարները փոխհատուցելու նպատակով
Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1️⃣եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում,
2️⃣անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
3️⃣հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
4️⃣հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,
5️⃣կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
6️⃣բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:

Նպաստի փոխհատուցում
Լևոն.
ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

Ֆրիլանս աշխատանք
Մարիաննա.
Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
Կանխավ շնորհակալ եմ։

Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է
Արթուր.
Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է։ Հնարավո՞ր է արդյոք ապրանքը խոտանել և ծախս ճանաչել, թե՞ պետք է բեռնափոխադրող կազմակերպությունը փոխհատուցի:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ.
Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:
Վերջին մեկնաբանություններ