Tag: քաղաքացիաիրավական

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է 5 % կուտակային վճար

Մարիա. Խնդրում եմ ասեք, քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում, եթե պայմանգիրը կնքվել է 2015 թվականի հունվարից, 5% պարտադիր կենսաթոշակային պահվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Լևոն. Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut. Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք

Իդա Օհանյան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ: Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա: 1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք: 2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա. Ողջույն: Եթե անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով որպես պահեստապետ, ապա կարելի՞ է նրա վրա դնել նյութական պատասխանատվություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս նաև կհուշե՞ք` որ ակտով է կարգավորում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունումը: Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր մինչև 1 ամիս ժամկետով, տվյալ անձի համար ընդունման-ազատման գրանցման հայտ էլ. եղանակով պե՞տք է ուղարկվի, թե՞ տվյալ անձի համար այլ հավելումներ տողում պետք է լրացվի (015), և դրանից կուտակային պե՞տք է պահվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնում է արձակուրդ

Նելլի. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը գնալու է հղիության և մայրության արձակուրդ, արդյո՞ք պարտադիր է, որ նա դա ձևակերպի այն ընկերությունում, որտեղ պայմանագիրը քաղաքացիաիրավական է: Թե՞ օրենքը դա չի պարտադրում: Որովհետև հստակ օրենքում գրված է, որ հիմնական և համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է ձևակերպի: Խնդրում եմ հիմնավորել առաջինի դեպքում: Քանի որ նա երեք տեղում էլ առկա է` հիմնական, համատեղության կարգով և քաղաքացիաիրավական պայմանագրով, առաջին և երկրորդ տեղերում պատրաստվում է ձևակերպել, իսկ երրորդում` ոչ: Որքանո՞վ է դա օրինական: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում

Ռայա. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց

Gayane. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում աշխատակցի հետ

Անի. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք կազմակերպությունը կարող է քաղ. իրավական պայամանգիր կնքել իր մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակցի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր

Արթուր. Հարգելի գործընկերներ, ենթադրենք ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր` յուրաքանչյուրը 1 200 000 դրամի: 2 պայմանագրերի հանրագումարը վճարվում է միանվագ: Այս դեպքում 2 400 000 -ից (2 * 1 200 000) ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը. ա) 518 080 + (400 000 * 36 %) բ) (29 280 + (1 080 000 * 26 %)) + (29 280 + (1 080 000 * 26 %))
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվեհամարների վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ունի ապրանք ներկրելու պարտավորություն

Աղասի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը. Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով: Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Grigoryan Meri. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ամսական եկամտային հարկը, հաշվարկվում է 24.4%-ով, թե՞ այլ ձև:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ

Գայանե. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գրանցման հայտը լրացնելիս նշել ենք ժամկետը` սկիզբը՝ տող 24, 01.02.2013թ., վերջը` տող 25, 30.03.2013թ.: Ապրիլ ամսին որևէ այլ տեղեկություն, գրանցման հայտ ներկայացնելու՞ ենք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ: