Tag: ֆինանսական հաշվառում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մատուցվող ծառայության ինքնարժեքի ձևակերպում

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպում

Արփինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում, 2․ գույքահարկի արտացոլում, 3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանները։ 1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության ա) Ակտիվների և պարտավորությունների հաշվառման համար բ) Եկամուտների և ծախսերի հաշվառման համար գ) Ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառման համար։ 2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է ա) Արտադրական բ) Տարիների գումարի գ) Հավասարաչափ: 3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել ա) պարզ բ) բարդ գ) պարզ և բարդ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Մարինե. Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որտե՞ղ են կազմակերպում հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց

Մարիամ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ, օգնեք կողմնորոշվեմ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթացի հարցում՝ որտե՞ղ դիմել, որ լինի արդյունավետ, դասավանդի գործող որակավորված գլխավոր հաշվապահ և միևնույն ժամանակ ունենա նաև դասավանդման փորձ: Գործող հաշվապահ եմ, աշխատում եմ ներմուծող կազմակերպությունում որպես հաշվապահ, միևնույն ժամանակ վարում եմ ԱՁ-ների հաշվապահություն: Խմբակային դասերի չեմ ցանկանում մասնակցել, քանի որ արդյունավետ չի, և բացի դա սովորելու ընթացքը շատ դանդաղ է առաջ ընթանում: Աշխատանքային փորձս ընդլայնելու, գիտելիքներս հարստացնելու համար, խնդրում եմ, առաջարկեք որակյալ և ամենակարևորը՝ արդյունավետ հաշվապահական պրակտիկ անհատական դասընթաց, որտեղ իսկապես հնարավոր կլինի գիտելիք ձեռք բերել և ընդլայնվել մասնագիտության մեջ: Խնդրում եմ առաջարկներ գրելիս նաև գրել պայմանները՝ քանի՞ ժամ, դաս, ամիս է, արժեքը, և որտե՞ղ է գտնվում, ցանկալի է Արաբկիրի տարածքում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել

Նաիրա. Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անի. Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպում

Մերի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Նարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը ունի անհատույց ստացված ապրանք, հիմա այդ ապրանքը վաճառել է անհատույց այլ կազմակերպության։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ

Էդգար. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: