Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր

Հովհաննես. Բարև ձեզ: ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։ 1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։ 2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի դուրսգրում

Լուսի. Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն ունի գեղեցկության սրահ, աշխատում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք ծառայությունների մատուցման հաշվարկային հաշիվ դուրս գրել՝ պրակտիկայի անցկացում: Եվ ես մեկ հարց՝ ՀՀ լիցենզավորման օրենքի համաձայն, եթե գեցեկության սրահը ունի կոսմետոլոգիական ծառայություն և կատարում է միայն էլոս մազահեռացում, ներարկումներ, մեզոթերապիա և նմանատիպ այլ ծառայություններ չի մատուցում, անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա հանել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փաստաբանական ծառայություններ

Մելինե․ Բարև Ձեզ։ Փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ե՞րբ։ Գործունեությունը նոր է սկսվում, ինքնուրույն հնարավո՞ր է գլուխ հանել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ դադարեցում

Մհեր. Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ բացել ամսի 21-ին, որպեսզի աշխատացնեմ ֆրեշի կետ, հետո ամսի 4-ին հարկային դաշտ եմ մտել՝ դիմում եմ տվել, բայց այդ ֆրեշի կրպակը, որ պետք է վարձակալեի, վաճառվել է։ Եվ հիամ չեմ աշխատելու ու այսօր պակելու եմ Ա/Ձ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մուծումներ պետք է անեմ փակելուց և քանի՞ ամսվա համար։ Հաշվապահս ասում է, որ 2 ամսվա մուծում պետք է անեմ, բայց կոպիտ ասած հարկային դաշտ մտել եմ 10 օրով։ Օգնեք հասկանամ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Մաշա. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող սուպերմարկետի ներսում հնարավո՞ր է մսի բաժին (նաև ձկան վաճառք) բացել առանձին ԱՁ-ով և գործել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտ։ Եվ կխնդրեի, եթե հնարավոր է՝ տնտեսական գործունեության դասակարգիչը գրեիք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ մայրության նպաստ

Լարիսա Սարգսյան. Բարև ձեզ։ Մի հարց. ես հունվար ամսին գրանցվել եմ Ա/Ձ ու հիմա հղի եմ, միկրոձեռնարկատեր եմ, չեմ վերցրել ՀԴՄ սարք։ Ինչպե՞ս են հաշվարկելու ֆիզ արձակուրդս, ինչպե՞ս իմանամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ բացելու համար

Մհեր. Բարև Ձեզ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս գրանցել Ա/Ձ /ընտանեկան/, որպեսզի մաքսիմալ քիչ լինեն հարկերը։ Ֆրեշի կետ եմ բացելու, և ընդհանրապես՝ ի՞նչ մուծումներ ունեմ անելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թոշակի հետ կապված

Արփինե. Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռագործ զարդերի առցանց վաճառք

Լուսինե. Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմ կողմից, տնային պայմաններում պատրաստված, ձեռագործ զարդերը (ոչ մետաղական, ոչ թանկարժեք) վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. 1. Պարտադի՞ր է հաշվառվել/գրանցվել որպես Ա/Ձ, թե՞ ոչ։ 2. Եթե այո, ապա ի՞նչ հարկեր/տուրքեր/վճարներ են առաջանալու։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով

Ռուզաննա. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութ բացելու համար

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Արմինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է մարտի 4-ին, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ ընդունել է ապրիլի 18-ին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է լրացնեմ ապրիլի 20-ին։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․ Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ, Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք: Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվելու է ուղևորափոխադրությամբ

Քրիստինե․ Բարև բոլորի։ Բացվել է նոր ԱՁ, կատարելու է ուղևորափոխադրում՝ մարզային, միկրոավտոբուսով։ Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի և ուրիշ ի՞նչ քայլեր պետք է կատարի։