Tag: ավտոմեքենա

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Հայկ.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ “Լվա ինքդ” մետաղադրամով աշխատող: 2020թ. համար “Լվա ինքդ” ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է “Լվա ինքդ” ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա 2021 հունվարին՝ պե՞տք է հանձնի 163 ձևը հաշվետվություն 2022թ-ին, թե՞ հունվար ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում 10%-ով հարկվելը բավարար է:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն.

Բարև Ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։
Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։
Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։

Կանխավ շնորհակալ եմ:

Ավտոմեքենայի գույքահարկի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ: Իմ մեքենան հայկական պետ. համարանիշով գտնվում է ՌԴ-ում: Հնարավո՞ր է այնտեղից վճարել գույքահարկը, եթե այո, ապա ինչպե՞ս։ Կանխավ շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

Ani.

Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց

Անահիտ Համբարձումյան.

Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց: Շնորհակալություն:

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Վարձակալության վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից ունի վարձակալած հիմնական միջոց՝ ավտոմեքենա՝ անհատույց: Տվյալ պարագայում ի՞նչ առանձնահատկություններ կան:

Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար

Աննա.

Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․

Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ավտոմեքենայի վաճառքի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարի

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․

Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Գույքահարկի պարտավորության վերաբերյալ

Միլենա․

Բարև ձեզ։ Համարները հանձնելուց հետո շարունակելու՞ եմ գույքահարկ վճարել:

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո.

Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Ինչպե՞ս հաշվարկել գույքահարկը

Հրայր.

Բարև ձեզ: Գույքահարկի հաշվարկման մեջ լրացնելու համար պահանջվում է մեքենայի ձիաուժը, իսկ մեքենայի տեխ. անձնագրում գրված չի ձիաուժը, մարդիկ ինչպե՞ս պետք է հաշվարկեն գույքահարկը:

Ե՞րբ է վճարվում գույքահարկը

Հայկ Հախնազարյան.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ ես կարո՞ղ եմ մեքենայի գույքահարկը վճարել տարվա վերջում։ Շնորհակալություն:

Ավտոմեքենան շահագործման է հանձնվել այլ անձի

Հարութ.

Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։