
Արձակման նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Արթուր.
Բարև ձեզ: Խնդրում եմ հայտնեք "189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական" հաշվետվության մեջ արձակման նպաստը նշվու՞մ է, թե՞ ոչ:

Արձակման նպաստ
Գայանե․
Համատեղությամբ աշխատողն ազատվելիս հիմնական տեղից ստանու՞մ է արդյոք արձակման նպաստ։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Ազատման նպաստը լուծարման դեպքում ինչպե՞ս հաշվել՝ միջինը 12 ամիսների ընդհանուր գումարի մեջ արձակուրդի, բյուլետենի, խրախուսում, պարգևատրվումները հաշվու՞մ են, և 12 ամիսներ գումարը գումարում են, բաժանում 12 ու իմանում միջին կեղտոտ թիվը։ Կօգնե՞ք։

Արձակման նպաստ
Հասմիկ․
Բարև բոլորին։ Խնդրում եմ պարզաբանել, թե 16 տարի անընդմեջ աշխատողին գործատուի նախաձեռնությամբ (խոշորացված համայնքի ձևավորմամբ) ազատվածին հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն, ասեմ, որ ունի նաև 2 տարվա վերջնակաշվարկ (44 - պատի՞կը)։

Արձակման նպաստ
Լիաննա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։

Արձակման նպաստ
Մերի.
Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Արձակման նպաստ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը 30 տարուց ավել աշխատել է և ազատվում է իր դիմումի հանաձայն, արձակման նպաստ վճարվու՞մ է։

Արձակման նպաստ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. կազմակերպության լուծարման դեպքում, երբ տեղի է ունենում նաև հաստիքների կրճատում, բոլոր աշխատողները ստանու՞մ են արձակման նպաստ, թե՞ միայն նրանք, ովքեր կրճատվում են: Կանխավ շնորհակալություն:

Արձակման նպաստ
Մարինե․
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9 - րդ կետով՝ 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, եթե աշխատողի հետ անմիջապես կնքվում է նոր պայմանագիր՝ այլ պաշտոնով, աշխատավարձով և գրաֆիկով, այս դեպքում արձակման նպաստ պե՞տք է վճարի գործատուն, թե ոչ։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր:
Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:

Պահումներ արձակման նպաստից
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային, սոց. և զինվորի գումար պահվու՞մ է: Երբ հիմնարկը լուծարվում է ըստ օրենքի, պետք է ստանա արձակման նպաստ, արդյո՞ք պահվում են այս պահումները:

Պահումներ արձակման նպաստից
Արմիկ.
Բարև Ձեզ: Արձակման նպաստից պահումներ կատարվու՞մ են, թե՞ ոչ:

Արձակման նպաստ
Լև.
Աշխատում էի զինղեկ։ Թոշակի անցնելուց հետո 6 ամիս աշխատել եմ։ Ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Արձակման նպաստ
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում արձակման նպաստը, ինչու՞ են գործատուները տրամադրում արձակման նպաստ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:

ՀՈԱԿ-ի լուծարում
Էմիլի.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը՝ ՀՈԱԿ-ը, լուծարվում է համայնքի խոշորացման պատճառով, կասե՞ք՝ ինչպ՞ես է կատարվում և լուծարման գումար ստանում են աշխատակիցները:

Պահումներ արձակման նպաստից
Գագիկ.
Աշխատանքից ազատման ժամանակ արձակման նպաստից պահումներ կատարվու՞մ են, թե՞ ոչ:

Արձակման նպաստ
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Արձակման նպաստից դրոշմանիշային վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե աշխատակիցը մեկ ամիս է չի ներկայանում աշխատանքի, նրա հետ էլ կապնվել չի լինում, այս դեպքում ի՞նչ հիմքով կարող եմ նրան ազատել աշխատանքից: Վերջնահաշվարկի կամ արձակման նպաստի հետ կապված խնդրում եմ նույնպես մեկնաբանել:

Արդյո՞ք տրվելու է արձակման նպաստ
Անահիտ․
Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:

Ի՞նչ հարկեր են պահվում արձակման նպաստից
Աշոտ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:
Վերջին մեկնաբանություններ