
Նպատակային արձակուրդ
Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ նպատակային արձակուրդը հաշվարկվու՞մ է որպես փաստացի աշխատած ժամանակահատված, վճարովի արձակուրդ ձևակերպելիս, թե՞ ոչ։

Միջին աշխատավարձ
Լիլիթ․
Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է հունիսի 14-ից համատեղությամբ շաբաթական 10 ժամ, 5 օրյա, ամսական աշխատավարձը 40 000դ։ Օգոստոսի 3-ին գնալու է արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է որոշեմ միջին աշխատավարձը։

Ամենամյա արձակուրդ
Զարինե․
Եթե ուսուցչուհին ծննդաբերությունից հետո 3 տարվա արձակուրդը չի վերցրել, այսինքն՝ աշխատել է և անցել է 1 տարի 3 ամիս։ Հիմա է ուզում վերցնել՝ հասնու՞մ է։

Տնօրենին հասանելի արձակուրդ
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Միջին ամսական աշխատավարձ
Արփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:

Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին
Հովհաննիսյան Գոհար.
Արձակուրդում գտվող անձին փոխարինելու դեպքում, վարձատրվու՞մ է, թե՞ ոչ։

ՆՈՒՀ տնօրենի ամենամյա արձակուրդ
Սուսաննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք, ՆՈՒՀ-ի տնօրենի ամենամյա արձակուրդի տևողությունը 20, թե՞ 25 օր։ Ըստ ՀՀ կառավարության ամենամյա երկարացված արձակուրդի մասին որոշման 3-րդ կետի` նշված է նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ` 25 օր։ Համայնքային մի քանի մանկապարտեզների տնօրեններին տրվել է 25 օր։ Ո՞րն է ճիշտ։ Շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը առաջին տարում 11 ամիս աշխատել է և ցանկանում է ամբողջ արձակուրդը, այսինքն՝ ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 1-ին և հուլիսի 1-ից ցանկանում է գնալ ամբողջ արձակուրդը, արդյո՞ք կարող ենք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդի հետ կապված
Մանու.
Բարև Ձեզ: Արձակուրդի գրաֆիկ կազմելու վերջնաժամկետը ե՞րբ է։ Շնորհակալություն։

Չօգտագործված արձակուրդ
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Եթե աշխատողը 2020 թվականի հուլիսին օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, 2021 թվականինը ոչ, և հրամանով տեղափոխում չի եղել՝ գործատուն կարո՞ղ է 2022 թվականին տրամադրել 2021 թվականի չօգտագործված արձակուրդը։ Խնդրում եմ հստակ պատասխան։

Վերադարձ դեկրետից
Աստղիկ.
07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:

Ամենամյա արձակուրդի հաշվարկ
Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։

Արձակուրդայինի հաշվարկ
Արփիկ Գևորգյան.
Բարև ձեզ։ Աշխատակիցը արձակուրդ է գնում 02.06.2022թ., սակայն հաշվարկի մեջ, որը կատարում եմ մայիսի 30-ին, ներառվում է 2021թ. մայիսի աշխատավարձը: Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը մայիսի 30-ին և, բացի դա, չունեմ 2022թ. մայիսի աշխատավարձի թիվը:

Արձակուրդի հետ կապված
Լիլիթ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա և մրցույթով ընդունվել է մեկ այլ դպրոց, ընդունվել է մարտ ամսին։ Արդյո՞ք հասնում է արձակուրդ և քանի՞ օր։

Ամենամյա արձակուրդ
Հայկ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը վերջին անգամ իր ամենամյա արձակուրդից օգտվել է 2021թ. հունվարին, հիմա ունի կուտակած 28 աշխ. օր: Նա կարո՞ղ է արդյոք հիմա դիմում գրել հուլիսի 1-ից 25 աշխատանքային օր արձակուրդ գնալու համար: Աշխատում է հնգօրյա ռեժիմով: Շնորհակալություն։

Արձակուրդի հրաման
Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բաժնի պետին փոխարինող գլխավոր մասնագետին ուղարկում են ամենամյա աշխատանքային արձակուրդ: Խնդրում եմ ասեք՝ հրամանը ո՞նց ձևակերպեմ, որ լինի ճիշտ՝ գլխավոր մասնագետին, թե՞ բաժնի պետի պաշտոնակատարին տրամադրել ամենամյա արձակուրդ, քանի որ բաժնի պետի պարտականությունները կատարում է գլխավոր մասնագետը: Կանխավ շնորհակալություն:

Ամենամյա արձակուրդ
Ժասմենա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ դպրոցում աշխատող լաբորանտին կարո՞ղ է ամենամյա արձակուրդը տրամադրվել իր նախընտրած ժամանակահատվածում։ Շնորհակալություն։

Մայրության նպաստի վճարման վերաբերյալ
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։
Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն

Արձակուրդի տեղափոխում
Ֆլորա․
Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:
Վերջին մեկնաբանություններ