
Ներմուծման ԱԱՀ վերադարձ
Բարի օր։ Ասացեք, ապրանքը գնել եմ Ռուսաստանում գտնվող մի ընկերությունից և բերել Հայաստան։ Ես պարզեցված համակարգով եմ՝ առանց ԱԱՀ, շահութահարկի, միկրոձեռնարկություն։ Ես հիմա պետք է ներմուծման համար վճարեմ 20% ԱԱՀ։ Արդյո՞ք որևէ կերպ կարող եմ վերադարձնել այն, եթե ես պարզեցված համակարգում եմ:

Հարկային հաշիվների հաստատում
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։

Մնացորդային ապրանքի ԱԱՀ հաշվանցում
Քրիստինա․
Կազմակերպությունը շրջ․ հարկից անցել է ԱԱՀ դաշտ, հարցս հետևյալն է․ հիմա ապրանքը իրացնելուց վաճառքի ժամանակ կարո՞ղ է նախկինում ինքնարժեք մտցրած ԱԱՀ-ն վերաձևակերպել և հաշվանցել։

Շրջհարկ վճարողը հանձնել է ԱԱՀ հաշվետվություններ
Աննա․
Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։

Եթե ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման
Աշոտ․
Բարև Ձեզ, եթե ԱԱՀ գումարը հաշվանցման ենթակա չէ (ՀԴՄ կտրոնով ձեռք է բերվել 30 000 դրամ արժեքով գործիք, որի 5 000-ը ԱԱՀ է), ի՞նչ ձևակերպում տալ, շնորհակալություն։

ԱԱՀ վերադարձ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ընկերությունը զբաղվում է ներմուծմաբ՝ ներմուծում է ապրանքը Հայաստան և այնուհետև անմիջապես արտահանում ՌԴ, որի արդյունքում մնում է ԱԱՀ գերավճար ՀՀ տարածքում: Կարո՞ղ ենք այդ գերավճարը հետ վերադարցնել: Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման
Թ․
Բարև Ձեզ, փորձառու հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, վարձակալությամբ տալիս է տեխնիկա, հիմա նոր տեխնիկա է գնում նորից, ԱԱՀ-ով աշխատող մեկ այլ կազմակերպությունից, այդ վճարած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, երբ այդ տեխնիկան էլ տա վարձակալությամբ, և դուրս գրի ԱԱՀ-ով հաշիվ։

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ: ՏՏ ոլորտում գործող ՀՀ կազմակերպությունը, ով գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի ՏՏ ոլորտի հավաստագիր, ծառայություններ է մատուցում օտարերկրյա կազմակերպություններին և, քանի որ ՀՀ-ից դուրս է ծառայության մատուցումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում: Միաժամանակ կազմակերպությունը ՀՀ-ում տարածքի վարձակալությունից վարձակալան վճար է վճարում ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությանը և ներկայումս կուտակել է ԱԱՀ-ի դեբետ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է կուտակված ԱԱՀ-ի դեբետը հետ ստանալ և եթե հնարավոր է՝ ի՞նչ կարգով է դա լինելու։

Շինանյութի ԱԱՀ հաշվանցում
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը իր տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ, որի համար օգտագործվող շինանյութի համար հարկային հաշիվներ է ստանում։ Կասե՞ք՝ այդ հարկային հաշիվներում ստացված ԱԱՀ-ն կարո՞ղ եմ հաշվանցել, և ծախս ճանաչելու համար ինչպե՞ս պետք է փաստաթղթավորեմ։

ԱԱՀ վերադարձ դադարեցման դեպքում
Լիանա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ի (ԱԱՀ վճարող) գործունեությունը դադարեցվել է, հաշիվը փակվել։ Առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, որն առաջացել է հաշիվների ճշգրտումից։ Ինչպե՞ս կարող ենք գումարը հետ ստանալ։

Արդյո՞ք ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման
Քրիստինա․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, էսպիսի հարց՝ եթե ձեռք է բերվել ապրանք, որը չի վաճառվելու, այլ օգտագործվելու է օֆիսում, ապա ձեռքբերումից առաջացած ԱԱՀ-ի դեբետը չե՞մ կարող հաշվանցել, ինչպե՞ս վարվել։

Ներմուծված բեռնատարի ԱԱՀ հաշվանցում
Հասմիկ․
Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե բեռնատար մեքենա ենք ներմուծում Վրաստանից՝ իրացման նպատակով, հաշվանցվու՞մ է ԱԱՀ։

Ներմուծում և վաճառք
Մարիաննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին - ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

ԱԱՀ վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի վերադարձի համար ցանկանում եմ լրացնել 261 ձևի հաշվետվությունը։ 2022 թվականին ներկայացված ԱԱՀ-ի հաշվետվություններից առաջացել է․
2022-Հունվար՝ 550 000 դեբետ
2022-Փետրվար 250 000 կրեդիտ
2022-Մարտ 300 000 դեբետ
2022-Ապրիլ 400 000 կրեդիտ
2022-Մայիս 600 000 դեբետ
Կասե՞ք՝ 261 ձևի հաշվետվության մեջ ամիսները ի՞նչ գումարներով լրացնեմ, որ 800 000 դեբետային գումարը վերադարձնեն։

ԱԱՀ վերադարձ արտահանման դեպքում
Նարինե․
Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող, տնտեսական, խոհանոցային, պլաստմասե տարաներ արտադրող կազմակերպությունը ցանկանում է ապրանք արտահանել երրորդ երկիր։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ ետ ստանալ։ Ի՞նչ չափանիշերի պետք է համապատասխանի։ 71 և 72 հոդվածները կարդացել եմ, սակայն կուզեմ փաստացի արտահանող կազմակերպության հաշվապահից իմանալ առավել մանրամասն, ով փորձ ունի տվյալ դաշտում, կանխավ շնորհակալություն։

ԱԱՀ-ի հաշվանցում
Արթուր․
Եթե ՌԴ-ից ներմուծում ես ապրանք, որի արժեքի մեջ ներառված է արդեն ԱԱՀ-ն, դա ինչ որ ձև հաշվանցվում կամ վերադարձվու՞մ է, թե՞ ոչ։

ԱԱՀ հաշվարկ
Արթուր․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ-ից ներմուծում եմ ապրանք, որի արժեքը 100 հազ․ դրամ է։ Վճարում եմ 20 տոկոս ներմուծման ԱԱՀ՝ 20 հազ․ դրամ։ Հետո ապրանքը վաճառում եմ 216 հազ․ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Կրկնակի վճարված ԱԱՀ վերադաձվու՞մ է։ Եվ եթե այո, ի՞նչ չափով։ Շնորհակալություն։

Ե՞րբ է հաշվանցվում ԱԱՀ-ն
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծման հայտարարագիրը կազմված է 31․01․23-ով, ներմուծման ԱԱՀ-ն վճարվել է 31․01․23-ով, բայց քաղվածքի մեջ երևում է 01․01․23-ով։ Հարց․ ԱԱՀ-ն ո՞ր ամսվա մեջ է հաշվանցվում՝ հունվար, թե՞ փետրվար։ Շնորհակալություն։

ԱԱՀ հաշվանցում
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում․ Կազմակերպությունը աշխատել է ԱԱՀ դաշտում, ձեռքբերումների ԱԱՀ հաշվանցվել է։ Եթե 2023թ աշխատի շրջ․ հարկի դաշտում, և գրենք կատարողական ակտ, որտեղ օգտագործվել են անցյալ տարվա ձեռք բերված նյութերը, ես այդ նյութերի հաշվանցված ԱԱՀ -ի հետ ինչ որ պրոբլեմ կունենա՞մ։

ԱԱՀ հաշվանցում
Հայկ․
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ԱԱՀ հաշվանցումների հետ է կապված հարցս: Եթե հաշվետու ժամանակաշրջանում ունեմ ԱԱՀ-ով ձեռքբերում, որը սակայն անմիջական կապ չունի իմ գործունեության հետ, ավելի կոնկրետ բարեգործական նպատակով փոխանցում ենք արել, որի համար դուրս է գրվել հարկային հաշիվ: Հիմա իրավունք ունե՞նք հաշվանցել ԱԱՀ-ն, ՀՕ 72 հոդվածում չգտա իմ հարցի պատասխանը: Ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ