Tag: ծանուցում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե. Բարև ձեզ։ Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե. Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին

Արմեն. Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա. Բարև ձեզ: Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine. Հարգելի հաշվապահներ, շտապ է: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ: Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված: Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել: Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արամ. Եթե հարկային մարմնի կողմից "Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության" ներկայացման ծանուցումը ինձ է ներկայացրել փետրվարի 20-ից հետո` փետրվարի 23-ին, ինչպե՞ս կարող եմ հայտարարագիր ներկայացնել շրջանառության հարկ վճարող դառնալու համար: Կա՞ այդպիսի հնարավորություն, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րն է գործատուին ծանուցելու մաքսիմալ ժամկետը

Sona. Բարև ձեզ: Օրենքը նախատեսում է, որ աշխատանքից ազատվելուց 14 օր առաջ պիտի տեղեկացնենք գործատուին, եթե պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ: Իսկ որքա՞ն է մաքսիմալ ժամկետը, որը պայմանագրով կարող է նախատեսված լինել: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել. ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

224 Լիլիթ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ծանուցում է ստացել

Սամվել. Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝ Հիշեցում-ծանուցում Կամերալ ուսումնասիրության արձանագրություն դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների 2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ: Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից): Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են. Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ: Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Անահիտ. Հարգելիներս, մի հարց ունեմ: Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է, կասե՞ք ինչ պետք է գրվի ծանուցման մեջ, և քանի՞ օր առաջ պետք է այն տալ աշխատակցին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս. Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր

Էլլա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ձեռք բերել աշխատավարձի փոփոխության մասին ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե. Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

Սուսաննա. Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը: