
Կուտակվել է բանկային հաշվի սպասարկման գումար
Գարիկ.
Բարև Ձեզ:
ՍՊԸ-ն դադարեցրել է անորոշ ժամկետով գործունությունը, սակայն բանկային հաշիվը չի փակվել: Բանկային հաշվի սպասարկման պարտք է կուտակվել: Հիմա ուզում եմ պարտքը մարել և բանկային հաշիվը փակել: Կխնդրեմ օգնել հասկանալ` խախտում չի՞ համարվի, եթե ուղղակի կանխիկ բանկում վճարեմ բանկային հաշվի սպասարկման պարտքը, թե պետք է նորից փոխառության պայմանագիր ստեղծվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստի կանխիկ վճարում
Հայկ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:

Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով
Աննա.
Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

ՀԴՄ-ով ձեռքբերում
Ալինա․
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը ձեռք է բերում որոշ ապրանքներ՝ մոտ 100 000 դրամի սահմաններում ՀԴՄ կտրոնով, կտրոնի վրա կա գնորդի ՀՎՀՀ, ի՞նչ ձևակերպումներ և հարկեր են տալիս։ Որպես գնորդ ի՞նչ հաշվետվություն ենք տալիս։ Աշխատում ենք շրջանառության հարկով։

Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս
Պերճ․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:

Փոխառության մարում դրամարկղից
Ռ․ Գալոյան․
Բարև Ձեզ: Ունենք ստացված փոխառություն տնօրենից կանխիկ և անկանխիկ, մեծ գումարներ: Արդյո՞ք կարող եմ փոխառությունը մարել դրամարկղից: Կա՞ սահմանափակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Գործարքը կանխի՞կ է, թե՞ անկանխիկ
Արթուր․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 4 000 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարք է, և կա՞ արդյոք խախտում։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Ու նաև եթե ձեռք է բերում օֆիսային գույք կանխիկ կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր է, որ նշվի ՀՎՀՀ-ն, իսկ եթե չի նշվում, ի՞նչ հետևանքներ կարող է լինել։ Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք վերջնահաշվարկը կարող է տրամադրվել կանխիկով
Սոֆյա.
Եթե անկանխիկ եղանակով ստացող աշխատողին ազատելիս վերջնահաշվարկը տրամադրում եմ կանխիկով, խնդի՞ր է առաջանում: Նշեմ, որ գործունեությունը Երևան քաղաքում չէ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աստղիկ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ
Քրիստինե.
Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:

Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով
Մելինե.
Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել
Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենալ դրամարկղային գիրք
Մանե.
Բարի օր: Ինձ մի հարցում կարո՞ղ եք օգնել: Միկրոյով աշխատող վարսավիրական ծառայություն մատուցող Ա/Ձ-ն ձեռք է բերել ՀԴՄ։ Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենա նաև դրամարկղի գիրք: Շնորհակալություն:

Ի՞նչ տուգանք կարող է կիրառվել
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունն ունի 10 և ավելի աշխատող, և աշխատավարձը վճարում է կանխիկ՝ ի՞նչ տուգանք կարող է կիրառվել և ինչքա՞ն է չափը:

Արդյո՞ք սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 400 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է:

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը
Hayk.
Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

ՀԿ-ի գործունեության հետ կապված
Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել:
Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:
Վերջին մեկնաբանություններ