Tag: համավարակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ 2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է

Հասմիկ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ. Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով

Քրիստինե․ Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ

Արման. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով

Լիանա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի հաշվետվությունը

Նառա. Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․ Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր. Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:
ԱյլԿայքի նորություններ

Փոփոխվել է արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանքի ձևը պարետի՝ 2020թ. ապրիլի 6-ի N 34 որոշմամբ

  • Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք
  • բեռնել
  • Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ
  • բեռնել
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

    Համո. Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։
    Accountant.am
    ԱյլՀարց ու պատասխան

    Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

    Աննա․ Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։ Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։
    Accountant.am
    ԱյլՀարց ու պատասխան

    Հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ

    Նունե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, գրեք, թե ինչ բովանդակությամբ նամակ գրեմ հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ և ի՞նչ հասցեով ուղարկեմ: Նախապես շնորհակալություն:
    Accountant.am
    ԱյլԱռօրյաՀետաքրքիրՀումոր

    Ապրիլմեկյան սահմանափակումը

    Հաշվապահ․ Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔
    Accountant.am
    ԱյլՀարց ու պատասխան

    Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

    Գարիկ. Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին: