Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ձև 274 հաշվետվության

Դիանա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մի փոքր կպարզաբանեք՝ 274 հաշվետվության վերջնաժամկետը ե՞րբ է, և ընդհանրապես, ու՞մ համար է այն պատադիր, ինչպե՞ս պետք է այն լրացնել։ Շնորհակալություն ․․․
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հաշվետվություններ

Նարե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Գայանե. Բարև ձեզ: Վերջնահաշվարկից սոց. վճար չի պահվում, սակայն ինչպե՞ս եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ գրանցեմ վերջնահաշվարկը, որ ավտոմատ սոց. չհաշվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով: Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը: Շնորհակալութկուն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ձևերը excel տարբերակով

Սուսան. Բարև ձեզ։ Սիրելի հաշվապահներ, եթե կարող եք apoyansusan@mail.ru էլ հասցեին ուղարկեք բյուջեի կատարման և պարտքերի ձև 2 և ձև 4 հաշվետվությունների excel տարբերակները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արտակ. Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների վերաբերյալ

Անուշ. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտահանման ԱԱՀ

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնման հետ կապված

Նունե. Բարև ձեզ։ Հարկային հաշվետվություն եմ տալիս, ստորագրած ֆայլը բեռնում եմ, որ հանձնեմ ՊԵԿ-ին, գրում է, որ ֆայլը դատարկ է՝ չկա ստորագրություն։ Ո՞վ կարող է ասել ինչ անեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ հաշվետվություններ

Անուշ. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի ճշգրտում

Ռուբ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Մարիամ9. Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը վաճառել է մեքենա

Նաիրա Վարդանյան․ Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետու ժամանակաշրջան

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեության դադարեցում

Սերյոժա. Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։ 1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։ 2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։