Tag: հարկեր և տուրքեր
ՏՏ ոլորտի աշխատողների եկամտային հարկ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։
Արդյո՞ք վարձակալության պայմանագիրը պետք է ստանա նոտարական վավերացում
Արմինե․
Հարգելի մասնագետներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։
Հաշվի դուրս գրում Wildberries ընկերությանը
Մարինե․
Բարև, հարգելի խմբակիցներ։ Մի քանի հարց ունեմ Wildberries – ի վերաբերյալ։ Իրականացնում եմ վաճառք Wildberries հարթակում։ Ստացել եմ Դետալիզացիայի հաշվետվություն, որտեղ ապրանքները ունեն 3 կարգավիճակ՝ 1) Продажа 2) Обработка 3) Логистика
Հարցս հետևյալն է ՝ Հաշիվ վավերագիր դուրս գրելուց պե՞տք է առևտրի շրջանառությունը ներառի միայն վաճառված ապրանքի գինը, այսինքն Продажа կարգավիճակով, թե՞ ամբողջովին։ Եթե այո, ապա շրջ․ հարկի հաշվետվության մեջ այն ապրանքների ծախսերը, որոնք դեռ չունեն Продажа կարգավիճակը, չե՞նք կարող ընդգրկել ծախսերի մեջ, այսինքն շրջանառությունը հաշվարկվում է տվյալ ժամանակաշրջանի համար, իսկ ծախսերը հաշվարկվում են, տեղափոխվում են հաջո՞րդ ժամանակաշրջան։
Հյուրանոցը գործունեություն է ծավալում մարզում
Անուշ․
Բարև Ձեզ։ Մարզում գտնվող հյուրանոցը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում։
ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմում
Ավիկ․
Հաշվապահներ ջան, ԱՁ-ն միկրոյի դիմում չի ներկայացրել, այսինքն ընկել է հարկման ընդհանուր դաշտ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ ունի վճարելու, եթե անցյալ տարում դեռ չի ունեցել գործունեություն և այս տարում նույնպես։
Անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար
Յանա․
Հարգելի հաշվապահներ, անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար: Առհասարակ ի՞նչ պահումներ են կատարվում։ Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարվի գործատուի միջոցների հաշվին
Անուշ․
Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։
ՀԴՄ ձեռքբերման գումարի նվազեցում
Էվա․
Բարև Ձեզ։ Նոր ձեռք բերված ՀԴՄ-ի գումարը կարո՞ղ եմ նվազեցվող ծախս համարել, թե՞ ոչ։
Կազմակերպությունը տարվա կեսից անցել է ընդհանուր հարկման դաշտ
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայությունների մատուցում, մինչև 01.07.25թ-ը աշխատել է շրջ. հարկով, իսկ 01.07.25թ-ից անցել է հարկման ընդհանուր համակարգ:
Հարց․ Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք 1-ին բաժինը լրացնելիս պետք է արտացոլել միայն 01.07.25թ-ից հետո ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը, իսկ 8-րդ բաժինը լրացնելիս պետք է արտացոլել ակտիվների և պարտավորությունների ամբողջ տարվա շարժը՝ սկսած 01.01.25թ-ից: Եթե այո, ապա այս դեպքում հաշվարկիս 1-ին բաժնի 85 կետում ստացված հարկային վնասի և 8-րդ բաժնի 33 կետում արտացոլված հարկային վնասի գումարները տարբեր թվեր են ստացվում, դա արդյո՞ք խնդիր չէ:
Արդյո՞ք կատարվում է եկամտային հարկի պահում
Հրանտ․
Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։
Զարդերի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, հարկային ո՞ր դաշտում պետք է գործենք, եթե նոր ենք բացելու ԱՁ և զարդերի վաճառք ենք իրականացնելու (ո՞ր տեսակի հարկերն ու վճարներն ենք կատարելու)։
Շորերի վարձույթի գործունեություն
Ստելլա․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ շորերի վարձույթով զբաղվող ԱՁ-ն շրջհարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվում՝ Այլ ծառայությունների մատուցու՞մ։
ՌԴ քաղաքացին համարվու՞մ է սոցիալական վճար կատարող
Աշոտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ վարձու աշխատողը, ով ՌԴ քաղաքացի է և այստեղ ունի ապրելու, աշխատելու իրավունք, համարվո՞ւմ է սոց․ վճար կատարող, թե՞ ոչ։
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրություն համարվողից ստացված ծառայության գումարը կարելի է նվազեցնել
Հասմիկ․
ՍՊԸ-ն օգտվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ի ծառայությունից, արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է իրեն ծախս համարել և նվազեցնել։
Մոմերի արտադրության գործունեություն
Գոհար․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ տանս մեջ արտադրել մոմեր և օճառներ, և օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ գրանցվե՞մ որպես ԱՁ, և ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի օրինական դաշտ մտնեմ։
Գեղեցկության սրահի գործունեություն
Լիլ․
Բարև ձեզ։ Ուզում եմ խորհրդատվություն ստանալ հետևյալ իրավիճակի վերաբերյալ (Գեղեցկության սրահ)․
ԱՁ-ն 2024թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության կարգով, բայց չի վճարել դրոշմանիշը, որի համար հիմա ծանուցում կա։
2025թ․ անցել է շրջանառության հարկի համակարգ և ներկայացրել է միայն 1-ին եռամսյակի հաշվետվությունը։ Ապրիլից փաստացի գործունեություն չի իրականացրել, եկամուտ չի ունեցել, բայց գործունեության դադարեցման հայտ չի տվել, և մնացած եռամսյակների հաշվետվությունները չի ներկայացրել։
Հարցերս՝
1️⃣ Եթե փաստացի եկամուտ չի եղել, արդյո՞ք պարտավոր է վճարել ֆիքսված ամսական որևէ հարկ (օրինակ՝ 5 000 դրամական շահութահարկ և սոց վճար)
2️⃣ Չներկայացված եռամսյակների դեպքում պե՞տք է հիմա ներկայացնել զրոյական հաշվետվություններ
3️⃣ Արդյո՞ք հաշվարկվելու են պարտադիր սոցվճարներ, եթե աշխատողներ չկան
4️⃣ Ո՞րն է ճիշտ քայլերի հերթականությունը հիմա՝ տուգանքները նվազագույն պահելու համար։
Կանխավ շնորհակալություն։
Խաղալիքների ներմուծում Չինաստանից
Արթուր․
Բարև Ձեզ: Սկսնակ եմ: Ցանկանում եմ խաղալիքներ ներմուծել Չինաստանից՝ Հայաստանում վաճառելու նպատակով:
1) Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ եմ կատարելու ներմուծման ժամանակ (հարկե՞ր, մաքսային վճարնե՞ր):
2) Վաճառքից հետո ի՞նչ հարկեր եմ վճարելու:
3) Ամսական կամ տարեկան ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ:
ԱՁ գործելու է Wildberries հարթակում
Անուշ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 12.01.2026թ.-ին, իրականացնելու է հիմնական գործունեությունը Wildberries – ում, և բացի դա կա արտել։ Միկրոյի հայտարարության համար ժամկետը անցել է, ի՞նչ լուծում կառաջարկեք։
Հողամասի վաճառք
Նոնա․
Բարև Ձեզ։ Հարկման հատուկ համակարգով աշխատող ՍՊԸ-ն (շրջհարկ վճարող է) վաճառում է հողատարածք ֆիզիկական անձին: Ի՞նչ հարկեր են առաջանում տվյալ դեպքում: Նշեմ, որ շրջհարկի շեմը չի անցնում վաճառքից: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:
Արտելի գործունեություն
Տաթև․
Բարև Ձեզ, ես Տաթևն եմ։ Ունեմ հաշվապահական բազային գիտելիքներ ու պետք է ընկերուհուս արտելի հաշվապահությունը վարեմ։ Հաշվառումից հանած ԱՁ-ն կրկին հաշվառել եմ, ՏԳՏ դասակարգիչը՝ 95․29․0 ՝ ճի՞շտ է սա։ Այժմ պետք է՝ ներկայացնեմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն որպես ԱՁ, կամ որպես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ։
Հարցս հետևյալն է․ 1-ինի դեպքում առանց ՀԴՄ կարո՞ղ է աշխատել արտելը, թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ պետք է անել։ Իսկ 2-րդի դեպքում, տեղյակ եմ Արտոնագրի մասին, դա ինչպե՞ս ունենալ։ Խնդրում եմ նաև վճարումների մասով օգնել։ Տեղյակ եմ միայն տարեկան 12 000 դրոշմանիշային վճարի մասով միայն։ Կանխավ շնորհակալ եմ։
Բնակարանի վաճառք ֆիզիկական անձի կողմից
Ռուզաննա․
Ի՞նչ վճարումներ են առաջանում ֆիզիկական անձի կողմից բնակարանը վաճառելիս։
ԱՁ դադարեցրել է գործունեությունը և ցանկանում է գործել որպես ֆիզ. անձ
Արմինե․
Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։
Արդյո՞ք անհրաժեշտ է հասցեի փոփոխություն կատարել ՀԴՄ-ում
Մելանյա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն միկրո է, աշխատում եմ տանից, պլանավորում եմ մասնակցել տարբեր տեղերում կազմակերպվող քաղաքային մարկետներին, բայց լսել եմ, որ ստիպված եմ լինելու ամեն անգամ փոխել թե ՀԴՄ-ի, և թե սարքի մեջ ներմուծված POS-ի հասցեն։ Արդյո՞ք կա նման անհրաժեշտություն, եթե ամիսը 2 անգամ եմ վաճառք իրականացնում տվյալ հասցեներում։ Կամ կա՞ արդյոք այլընտրանքային ճանապարհ։
Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Լիլիթ․
Եթե ԱՁ-ն չունի աշխատող, գործունեություն չի ծավալել 2025-ին, ոչ մի հարկման ռեժիմ չի ընտրել տարվա սկզբում, արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ։
Միրգ-բանջարեղենի առևտուր
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Խնդրում եմ խորհուրդ տաք հետևյալ հարցի հետ կապված. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ցանկանում է նույն տարածքում միրգ-բանջարեղենի առևտուրն իրականացնել մեկ այլ ԱՁ-ով, որը կգործի հատուկ հարկման համակարգում։ Ի՞նչ ռիսկեր կարող են լինել, կօգնե՞ք խնդրեմ։
Ապահովագրավճարը ո՞ր պահից սկսած պետք է վճարել
Սևան․
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:
Ապահովագրավճարի վերադարձ
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:
Ֆինանսական նվիրատվություն կազմակերպությանը
Սվետա․
Ֆիզ. անձը ֆինանսական նվիրատվություն է անում կազմակերպությանը, որն աշխատում է շրջ․ հարկով, խնդրում եմ հուշել՝ նվիրատվությունը հարկվու՞մ է և քանի՞ տոկոս։
ԱԱՀ վերադարձ շրջանառության հարկով աշխատող ԱՁ համար
Տաթև․
Ողջույն, հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ապրանք է ներմուծում Չինաստանից, մի մասը վաճառում ՀՀ-ում, մյուս մասը արտահանում Վրաստան, ներմուծման ժամանակ վճարում է մաքսայինում ԱԱՀ։ Արդյո՞ք հնարավորություն ունի ետ վերադարձնել ԱԱՀ-ի գումարը։
Շրջանառության հարկի հաշվարկ
Վիլեն․
Բարև բոլորին! Ես մի խնդրանք ունեմ։ Ո՞վ կբացատրի ինձ շրջանառության հարկի հաշվարկը։


