Tag: հարկեր և տուրքեր

Մեքենայի վաճառք

Արսեն․

Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Կազմակերպության գույքի վաճառք

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ունի տնտեսական գույք, արդեն տասը տարուց ավելի, այն չի շահագործվում, համարյա մեծ մասը օգտագործման ենթակա չէ։ ՍՊԸ-ն իր գործունեություն անորոշ ժամանակով պետք է դադարեցնի, եթե այդ կահույքը մնացորդային արժեքից շատ ցածր գնով վաճառվի, ԱԱՀ-ը ինչպե՞ս պետք հաշվակվի։ Հանձնաժողով պե՞տք է կազմենք այս դեպքում։

Հրուշակեղենի արտադրություն

Ռոզա․

Նորաստեղծ ԱՁ պատրաստվում է արտադրել հրուշակեղեն, և վաճառքը պետք է լինի կայքի միջոցով, առաքումը բացառապես Yandex – ի միջոցով: Կարո՞ղ է ԱՁ աշխատել միկրոյի դաշտում՝ գուրծունեությունը նշելով արտադրություն:

Միկրոձեռնարկատիրության 24 միլիոն դրամի շեմի հաշվարկ

Արման․

ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով և զբաղվում է տուրիստական գործունեությամբ, այս պահի դրությամբ ունի 18 մլն-ի շրջանառություն, որից մոտավոր 8 մլն գոյացել է ավիատոմսերի վաճառքից։ Այդ 8 մլն-ից մոտավորապես 5% է կազմակերպության շահույթը, մնացածը փոխանցվել է ավիաընկերություններին։ Այդ դեպքում միկրոյի 24 մլն-ի հաշվարկի մեջ նկատի ենք ունենում ընդհանուր 8 մլնը, թե՞ մաքուր շահույթը։

ԱՁ հարկային դաշտի ընտրություն

Գայանե․

Ողջույն։ Ես ուզում եմ ԱՁ բացել և ունեմ մի քանի հարց։

1. Գրանցման պահի՞ն է որոշվում, թե արդյոք շրջանառության հարկով եմ աշխատելու։

2. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և հնարավո՞ր է լրացման ենթակա ձևաթղթերը գտնել առցանց և լրացնել ինքնուրույն՝ առանց հաշվապահի ծառայությունների։

Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության հաշվապահություն

Սեյրան․

Բարև ձեզ: Փորձառու հաշվապահի կարիք ունեմ, ով վճարի դիմաց միկրոբիզնեսի հաշվապահություն վարել կսովորեցնի 1-2 օրում։

Կազմակերպությունը ընդլայնում է գործունեությունը

Սոֆյա․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ, հարկատեսակը՝ շրջհարկ 3,5% (ունի լիցենզիա) ։Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը զբաղվել նաև կորիան (ակրիլային) քարով սեղանածածկեր պատրաստելու գործունեությամբ։ Եթե այո, որքա՞ն կլինի հարկը, արդյո՞ք նույն կերպ է հարկվում, և ո՞րն է կորիան (ակրիլային) քարով արտադրության գործունեության ծածկագիրը։

Խաղալիքների արտադրություն

Սևակ․

Բարև ձեզ։

Զբաղվում ենք անհատական խաղալիքների պատրաստմամբ: Ձեռք ենք բերում կիսապատրաստի տոնածառի խաղալիքը, ներսում տեղադրում ենք հաճախորդի ուղարկած լուսանկարը և առաքում ենք կատարում դեպի բնակարան: Արդյո՞ք սա դիտարկվում է որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ պետք է աշխատել շրջհարկի դաշտում։

Զարգացման կենտրոն բացելու համար

Կարեն․

Ողջույն։ Զարգացման կենտրոն բացելու դեպքում․

1. Ինչպե՞ս է անհրաժեշտ գրանցել բիզնեսը։ Ա/Ձ-ն կարող է բավարար լինել որևէ դասակարգիչով, օրինակ, թե՞ այլ կերպ է պետք

2. Ինչպե՞ս ամսավճար/եռամսյա վճարներ ստանալ։ Ի՞նչ է անհրաժեշտ լինելու գումարի ստացման համար

3. Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում

4. Գրանցված աշխատող պահելու դեպքում ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է անհրաժեշտ լինելու

Ավտոպահեստամասերի խանութ

Լիլիթ․

Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։

Անշարժ գույքի վաճառք

Լիլիթ․

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը իր անշարժ գույքը վաճառելիս հարկ վճարու՞մ է։

Խաղալիքների ներմուծում Պարսկաստանից

Արսեն․

Բարև ձեզ։

Ես ուզում եմ խաղալիքներ ներկրել Պարսկաստանից Հայաստան, ու ինձ անհրաժեշտ է իմանալ՝ եթե ձեռքով անցկացնենք և ոչ թե մեքենայով, ի՞նչ է անհրաժեշտ։

Դասապատրաստումը որպես միկրոձեռնարկատիրություն

Անի․

Բարև Ձեզ։ Նոր բացել եմ ԱՁ, սկզբի համար զբաղվելու եմ դասապատրաստմամբ, բայց պլանավորում եմ նաև ներգրավել աշխատակիցների և իրականացնել օտար լեզուների ուսուցում։ Կասե՞ք՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատել։

Հեռախոսների ներմուծում

Կարեն․

Եթե ունեմ ԱՁ և ինքնաթիռով գալուց հետս ցանկանում եմ 20 հատ հեռախոս բերել, որ հայտարարագրվի, հարկ մուծվի, և ԱՁ-ով վաճառեմ։ Ապրանքը լինելու է իմ ուղեբեռում։ Կասե՞ք՝ որտեղ ինչ քայլեր պետք է կատարեմ։

Ձեռքբերում ֆիզ. անձից

Գոռ․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձից կազմակերպությունը գնել է ապրանք, գնման ակտով այս պարագայում տվյալ փաստաթուղթը համարվու՞մ է հիմք շահութահարկով ծախսագրման համար, և եկամտային հարկը ո՞ր կետով է հաշվարկվում։

Հեռախոսի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Կարեն․

Բարև Ձեզ։ Գնալու եմ Դուբայ և հետ գալուց ցանկանում եմ ինձ հետ երկու հատ փակ տուփով Iphone բերեմ։ Կասե՞ք՝ Զվարթնոցում մաքսային ստուգման ժամանակ խնդիր կլինի՞։ Առհասարակ ըստ օրենքի ես ինձ հետ որպես ուղեկցվող բեռ քանի՞ հատ փակ և/կամ բաց տուփով Iphone կարող եմ բերել։ Եվ մեկ էլ եթե համ էլ ցանկանում եմ հետը բերեմ notebook, այդ մասով ի՞նչ խնդիր կարող է լինել։ Թե՞ ապրանքները դիտարկվում են առանձին կատեգորիաներով, և հեռախոս ունենալը notebook-ին չի խանգարում։ Կխնդրեմ՝ ով լավ տեղեկացված է, հնարավորինս մանրամասն բացատրի, որ անակնկալի չգամ։ Շնորհակալություն։

ՀՄ վաճառք ֆիզ. անձին

Աշոտ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ Վճարող համարվող կազմակերպությունը ՀՄ է վաճառում ֆիզ․ անձին։ Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու, և ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրվի։

Ծառայությունների արտահանում

Արթուր․

Բարև ձեզ։ Ես պետք է որպես իրավաբանական անձ պարբերաբար մատուցեմ ծառայություն (Վեբ կայքի պատրաստում, դիզայն, ծրագրավորում) օտարերկրյա կազմակերպություններին (Ղազախստան, Ռուսաստան), ծառայությունը պետք է մատուցվի պայմանագրի հիման վրա, որի դիմաց կստանամ փոխանցում, և պետք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր, իսկ տարեկան փոխանցումների քանակը չի գերացանցի 15 մլն։

Ցանկանում եմ գրանցել Ա/Ձ ։ Ասացեք խնդրեմ՝ հարկման ո՞ր եղանակով է պետք գրանցվել՝ ընդհանուր հարկման դաշտ, թե՞ շրջանառության հարկի դաշտ։ Ո՞ր տարբերակի դեպքում ի՞նչ հարկեր կգոյանան։ Պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ գտնել, և Կազմակերպությունը պահանջում է ռեզիդենտի քարտ, դա որտեղի՞ց պետք է վերցնել։

Նախապես շնորհակալություն։

Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում

Աննա․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:

Արդյո՞ք գումարը կհամարվի ներված պարտավորություն

Ալլա․

Բարև Ձեզ։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն պետք է անորոշ ժամանակով դադարեցնել, հաշվեկշռում 412 հաշվում ունի անտոկոս փոխառության գումար, եթե այդ գումարը այդպես մնա, դա կհամարվի՞ ներված պարտավորություն։