Tag: նորաբաց

ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ

Վահե.

Բարև ձեզ:
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ներկայացրեք ըստ հերթականության ՍՊԸ-ի բացման կարգը և քայլերը, պետական վճարների չափերը և այլն: Նախօրոք նշեմ, որ ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ:

Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

Արամ.

Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել ՌԴ

Արմինե.

Բարև ձեզ: Ասեք, խնդրեմ, նորաբաց ՍՊԸ-ն ինչպե՞ս կարող է ՌԴ արտահանել սեփական արտադրության գինի և օղի, մանրամասն քայլերը, ինչի՞ց պետք է սկսել: Կանխավ շնորհակալություն:

Անձը ցանկանում է վարսավիրանոց բացել

Լիլիթ.

Ցանկանում եմ վարսավիրանոց բացել, որտեղի՞ց սկսել, խնդրում եմ օգնել: Նախապես շնորհակալություն:

Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար

Նարինե.

Ցանկանում եմ բացել բեռնափոխադրման ընկերություն, ո՞րն է ավելի նպատակահարմար՝ Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ ծախսեր են սպասվում:

Ինչպե՞ս է հարկվելու ԱՁ-ն

Նարինե.

Ես բացել եմ ԱՁ և պետք է առուվաճառքի պայմանագրով ձեռք բերեմ ապրանք ֆիզիկական անձից, որքա՞ն է լինելու որպես գործակալ իմ վճարվելիք հարկը, արդյո՞ք 20 տոկոս:

Անձը ցանկանում է զբաղվել անվտանգության սպասարկման գործով

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:

Անձը ցանկանում է զբաղվել պատճենահանմամբ

Թամարա․

Բարև ձեզ: Ուզում եմ ԱՁ բացեմ և զբաղվեմ պատճենահանմամբ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, և արդյո՞ք ՀԴՄ սարքը պարտադիր է: Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել զգեստների վարձակալությամբ

Աննա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ԱՁ և վարձակալությամբ տրամադրել զգեստներ, ինչպիսի՞ հարկեր են նախատեսված նման դեպքում:

Անձը առցանց խանութ է բացել

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

IT ուսումնական կենտրոն բացելու համար

Յանա.

Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, ի՞նչ է հարկավոր IT ուսումնական կենտրոն բացելու համար, լիցենզիա պե՞տք է ունենալ, ի՞նչ օրենքների հետ եմ առնչվելու։

Անձը ցանկանում է ԱՁ գրանցել

Ծովինար.

Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ԱՁ և արտադրել չիպսեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ, արդյո՞ք պետք է դիմել սննդամթերքի անվտանգության ծառայություն, և որտե՞ղ է այն գտնվում: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացրել

Կառլեն.

Բարև ձեզ: Ես Նոր Ա/Ձ եմ գրանցվել, կուզենայի ճշտել՝ եթե դեռ չեմ սկսել իմ գործունեությունը, կա՞ արդյոք հնարավորություն ամսական սոց. վճարումներ չիրականացնելու։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հռիփսիմե.

ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 20.09.2019թ.: Մինչ օրս չի սկսել որևէ գործունեություն իրականացնել: Շրջանառության հարկ վճարելու մասին դիմում չի ներկայացվել: Արդյո՞ք պետք է ներկայացնել այս տարվա 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվություն: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, թե՞ կա հնարավորություն գործունեությունը չսկսելու կամ կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու:

Կանխավ շնորհակալություն:

Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Ալիսա.

Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ալբերտ.

Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:

Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ա/Ձ-ն զբաղվում է դիմահարդարմամբ

Սուսաննա.

Խնդրում եմ, պատասխանեք: Ա/Ձ-ն նոր է գրանցվել և զբաղվում է դիմահարդարմամբ, դեմքի մերսմամբ և նմանատիպ այլ ծառայություններով: Հարկային հաշվետվությունների մեջ ո՞ր ձևերը (համարները) պետք է ընտրենք:

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Մարիանա.

Բարև ձեզ: Հաշվապահական գրասենյակ բացելու համար կասե՞ք՝ ինչ է հարկավոր: Արդյո՞ք գրասենյակի լիցենզավորված լինելը պարտադիր է: Ծառայությունը մատուցելու է ՊՈԱԿ-ներին: