Tag: շրջանառության հարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նախագծի իրականացման համար ստացված գումարը հարկվում է

Էլեն. Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն

Hayk. Բարև Ձեզ, Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն. Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տալ համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվության հաշվապահական ձևակերպումները

Hayk. Բարև Ձեզ: Հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից փոխանցում եմ կատարել համահայկական հիմնադրամին, որպես հանգանակություն: Հաշվապահորեն ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքը: Նշեմ, որ աշխատում ենք շրջհարկի համակարգում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է շրջանառության հարկի մեջ ներառել վարձակալական վճարները

Արամ. Բարև Ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնողները շրջանառության հարկի դաշտում կարո՞ղ են ծախսերի մեջ ներառել վարձակալական վճարները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տնօրինել միջոցառումից երեխաների մասնակցության գումարը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն, որը երգարվեստով է զբաղվում, միջոցառում էր կազմակերպել մայիս ամսին: Երեխաների մասնակցության գումարը կազմել է 50 000 դրամ: 10 երեխա են մասնակցել, այդ գումարը ոչ մի կերպ չի տնօրինվել, հաշվին առկա է հիմա: Ո՛չ շրջանառության հարկ է վճարվել, ո՛չ էլ շրջհակում է երևացել: Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն տնօրինել և ցույց տալ: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկով։ Եթե հաշիվը դուրս է գրվել 3-րդ եռամսյակում, բայց վճարումը կատարվել է 4-րդ եռամսյակին։ Այդ հաշվարկը, ո՞ր հաշվետվությունում է ներառվում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կարելի՞ է հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ կասեք ինձ՝ կարո՞ղ եմ հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ շրջ. հարկի հաշվետվությունը ուղարկելու համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ. 1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը: 2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արա. Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվության վերաբերյալ

Arpi. Շրջանառության հարկ վճարող դեղատունը դեղերը ձեռք է բերում ԱԱՀ վճարող ընկերությունից։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ ապրանքների ձեռքբերման ծախսը հաշվու՞մ եմ ԱԱՀ ներառյալ /նվազեցման համար/:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարված ծախսերը նվազեցվելու են շրջանառության հարկից

Arpi. Խնդրում եմ պատասխանեք` վարում եմ դեղատան և ատամնաբուժարանի հաշվետվություն: Շրջհարկ վճարող են 2-ն էլ: Դեղատան դեպքում շրջարկը 1,5%, քանի որ բոլոր ապրանքները հաշվով եմ ձեռքբերում: Իսկ ատամնաբուժարանի դեպքում, եթե 5% է՝ հաշվով կատարած ծախսերս չեմ նվազեցնելու՞:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սուրճի վաճառքի գործունեություն

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս: Շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արամ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք: Շնորհակալ եմ շատ: